01.10.2010

Քաղվածք N 3/8 նիստի արձանագրությունից

                                                                                  01.10.2010թ.
                                                                                                             ժ. 11. 00
                                                                                  314 սենյակ

     Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ  Է՝
Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ  նստաշրջանի   եւ 2010թ. հոկտեմբերի 4-ից 7-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Վարդան Բոստանջյան, Ռուզաննա Առաքելյան, Գոհարիկ Ենոքյան, Սամվել Նիկոյան)-երկրորդ ընթերցում .

Հիմնական զեկուցող` Ա.Նռանյան
Հարակից զեկուցող` Գ.Աբրահամյան

2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ  նստաշրջանի   եւ 2010թ. հոկտեմբերի 4-ից 7-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել
հետեւյալ նախագիծը.

Կ-960-10.08.2010թ. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», Կ-9601 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին  (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

Հիմնական զեկուցող` Մ.Բադալյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
1) Պ-854-24.03.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լյովա Խաչատրյան) - մինչեւ 60 օրով.
2) Պ-855-24.03.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լյովա Խաչատրյան) - մինչեւ 60 օրով:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ