10.09.2010

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք N 29 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

ժ. 11 00
211 սենյակ /2-րդ մասնաշենք/

          Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ը ո ր ո շ ու մ է.

           Քվեարկության արդյունքներով.

           1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 10-ի նիստի օրակարգը:
          2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հետեւյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակը դրական եզրակացությամբ ընդգրկել չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի եւ հերթական չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկել երկու ընթերցմամբ .
         -«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-913-25.05.2010-ՄԻ-010/0),
          -«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9131 -25.05.2010-ՄԻ-010/0),
         -«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9132 -25.05.2010-ՄԻ-010/0),
          -«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9133 -25.05.2010-ՄԻ-010/0):
         3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արեւիկ Պետրոսյանի, Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հետեւյալ օրենքների նախագծերի լրամշակված տարբերակը քննարկել հատուկ ընթացակարգով` երկրորդ ընթերցումը կազմակերպելով առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո 24 ժամվա ընթացքում.
        -«Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-913-25.05.2010-ՄԻ-010/0),
         -«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9131 -25.05.2010-ՄԻ-010/0),
        -«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9132 -25.05.2010-ՄԻ-010/0),
        -«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9133 -25.05.2010-ՄԻ-010/0):

Հիմնական  զեկուցող`                  

Արեւիկ Պետրոսյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ

Հարակից զեկուցողներ`

Վաչե Տերտերյան
ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ

Արամ Սաֆարյան
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

       4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Կ-773-20.11.2009-ՄԻ-010/1) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 15 օր /երկրորդ ընթերցում/:
       5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 30 օր:
      6 . Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի քննարկում ը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 30 օր.
     - «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Կ-728-01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0),
      -«Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին (կոդ` Կ-7281 -01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0),
      -«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Կ-7282 -01.10.2009,15.06.2010-ՄԻ-010/0):
      7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանիկողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0) ընդգրկումը ՀՀ Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի հերթական չորսօրյա նիստերի օրակարգում հետաձգել մինչեւ 30 օր:
       8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հեղինե Բիշարյանի, Լիլիթ Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 90 օր.
       - «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-380-21.11.2008,27.01.2009-ՄԻ-010/1),
      - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-3801 -21.11.2008,27.01.2009-ՄԻ-010/1) :
      9. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Հերմինե Նաղդալյանի, Արայիկ Հովհաննիսյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության հետեւյալ օրենքների նախագծերի քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 30 օր.
        - Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-934-21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),
        -Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-9341 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),
         -Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-9342 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),
       -Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-9343 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),
        - Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-9344 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0),
         - Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին (կոդ` Պ-9345 -21.06.2010,02.09.2010-ՄԻ-010/0):
        10. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Բոստանջյանի, Վազգեն Կարախանյանի, Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի ընդգրկումը չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի հերթական չորսօրյա նիստերի օրակարգում հետաձգել մինչեւ 60 օր.
        - Բռնադատվածների մասին (կոդ` Պ-548-26.02.2009-ՄԻ-010/0),
        - Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-5481 -26.02.2009-ՄԻ-010/0):
      11. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի քննարկում ը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր.
        -Անհայտ կորածի մասին(կոդ` Պ-556-05.03.2009-ՄԻ-010/0 ).
        -Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-5561 -05.03.2009-ՄԻ-010/0 ),
      -Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-5562 -05.03.2009-ՄԻ-010/0):
       12. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-422-09.01.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր:

              ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                                                                     Ա. ՍԱՖԱՐՅԱՆ