10.09.2010

Քաղվածք թիվ 26 նիստի արձանագրությունից
10.09.2010թ.
ժ. 12.30
414 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է`

Քվեարկության արդյունքներով.

 I. Առաջարկել  երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  8-րդ նստաշրջանի  սեպտեմբերի 14-16-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

 Կ-593-14.04.-2009- ՏՏ-010/1  «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)
 

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
          Գ. Մալխասյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղալ
           Ռ. Գրիգորյան

II. Առաջարկել  առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  8-րդ նստաշրջանի  եւ սեպտեմբերի 14-16-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. Կ-885-27.04.2010-ՏՏ-010/0  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ
               Գ. Մալխասյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ
               Հ. Մարգարյան

2. Կ-965-26.08.2010-ՏՏ-010/0   «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Տրանսպորտի եւ կապի նախարար
               Մ. Վարդանյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղակալ
              Ռ. Գրիգորյան

3. Կ-968-30.08.2010-ՏՏ-010/0 «Աղբահանության եւ սանիտարական մաքրման մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Արդարադատության նախարար
               Գ. Դանիելյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ
              Հ. Մարգարյան

4. Կ-797-18.12.2009թ.-ՏՏ-010/0 «Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Քաղաքաշինության նախարարի տեղակալ
           Ա. Հակոբյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ
           Հ. Մարգարյան

 III. Մինչեւ   60 օրով հետաձգել հետեւյալ  օրենքների նախագծերի քննարկումը.

1. Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1 «Ֆինանսական համահարթեցման մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
           Վ. Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
           Ա. Հովհաննիսյան

2.  Պ-726-28.09.2009-ՏՏ-010/0   «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական`  ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
             Ա. Հովհաննիսյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղակալ
             Ռ. Գրիգորյան

3. Պ-748-30.10.2009-ՏՏ-010/0  «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ ԱԺ պատգամավոր
               Ա. Սահակյան
հարակից` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
            Վ. Տերտերյան
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ`     Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ