01.09.2010

Քաղվածք N 1/8 նիստի արձանագրությունից

                                                                                 01.09.2010թ.
                                                                                                             ժ. 14. 00
                                                                                  314 սենյակ

     Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝
Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 8-րդ  նստաշրջանի  2010թ. սեպտեմբերի 14-ից 16-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագծերը.

Պ-813-05.02.2010 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Արտակ Դավթյան)- երկրորդ ընթերցում.

Հիմնական զեկուցող` Ռ.Պետրոսյան
Հարակից զեկուցող` Ա.Սիմոնյան

2. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 8-րդ  նստաշրջանի  2010թ. սեպտեմբերի 14-ից 16-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ
նախագիծը.

1) Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Վարդան Բոստանջյան, Ռուզաննա Առաքելյան, Գոհարիկ Ենոքյան, Սամվել Նիկոյան)

Հիմնական զեկուցող` Ա.Նռանյան
Հարակից զեկուցող` Գ.Աբրահամյան

2) Կ-955-23.07.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

Հիմնական զեկուցող`Ա.Օսիկյան
Հարակից զեկուցող` Դ.Հարությունյան

Ներկայացվել է լրամշակված տարբերակ:
 
3. Հետաձգել հետեւյալ նախագծի չորսօրյա նիստերի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
1) Պ-679-31.07.2009թ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին (Հեղինակ` Ս.Նիկոյան)- երկրորդ ընթերցում - մինչեւ 30 օրով.
2) Կ-634-29.05.2009թ. «Հանրային ծառայության մասին», Կ-6341 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», Կ-6342 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում-մինչեւ 60 օրով:
 
4. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
1) Պ-368-07.11.2008 «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռազմիկ Զոհրաբյան, Ռաֆիկ Գրիգորյան, Արման Սահակյան, Գագիկ Մելիքյան, Համլետ Հարությունյան)  - մինչեւ 60 օրով.

2) Պ-828-16.02.2010 ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան) - մինչեւ 60 օրով.

3) Պ-747-29.10.2009թ. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Շիրակ Թորոսյան) - մինչեւ 60 օրով.

4) Պ-834-22.02.2010 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան) -մինչեւ 30 օրով.

5) Պ-835-22.02.2010 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան) -մինչեւ 30 օրով.

6) Պ-733-06.10.2009թ. «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Վիկտոր Դալլաքյան, Վարդան Բոստանջյան) -մինչեւ 30
օրով.

7) Պ-870-13.04.2010թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան) -մինչեւ 30 օրով.

8) Պ-003-20.06.2007թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան) -մինչեւ 30 օրով.

9) Պ-020-09.07.2007թ. «Կոռուպցիայի կանխարգելման մասին», Պ-0201 «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», Պ-0202 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Վ.Դալլաքյան) -մինչեւ 30 օրով.

10) Պ-720-28.09.2009թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»  (Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) -մինչեւ 30 օրով.

11) Պ-704-16.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան, Վահան Հովհաննեսյան) -մինչեւ 60 օրով.

12) Կ-957-28.07.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) -մինչեւ 60 օրով:
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ