29.05.2010

Քաղվածք թ.8.4.7 արձանագրությունից

ժ. 15. 00
114 սենյակ
/ 2-րդ մասնաշենք/

Ազգային Ժողովի ֆինանսավարկային  եւ բյուջետային   հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.   Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 7-րդ   նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (հունիսի 7 - 10) օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1)  712. «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (Կառավարություն, 25.09.2009)
     712.1 «Հայաստանի Հանրապետու թյան կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»
     712.2 «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», 2-րդ ընթերցում,
     Զեկուցողներ` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ.Գաբրիելյան 
                               Գ.Մինասյան

 2) 836. ««Բանկերի եւ բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետու թյան  օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Կառավարություն,23.02.2010)
      836.1««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետու թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին», 2-րդ ընթերցում: 
      Զեկուցողներ` ՀՀ կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վ.Գաբրիելյան 
                                Գ.Մինասյան

2.     Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 7-րդ   նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (հունիսի 7 - 10) օրակարգում հաստատման համար ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը.

         «Հայաստանի  Հանրապետության  2009թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան հաշվետվությունը: 

         Զեկուցողներ`ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ եւ գլխավոր գանձապետ
                                  Ա.Ջանջուղազյան
                                  Գ. Մինասյան

3.  Հետաձգել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը մինչեւ 90 օր.

/նստաշրջան/

1) ««Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» (ԱԺ պատգամա վորներ`Կորյուն Նահապետյան, Հովհաննես Սահակյան, Լյովա Խաչատրյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արա Սիմոնյան, 23.04.2010):
 
 

Նախագահ                                                                                                     Գ.Մինասյան



Նախագիծ


Հ Ա Յ Ա Ս Տ Ա Ն Ի   Հ Ա Ն Ր Ա Պ Ե Տ ՈՒ Թ Յ Ա Ն

Ա Զ Գ Ա Յ Ի Ն   Ժ Ո Ղ Ո Վ Ի

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«Հայաստանի  Հանրապետության  2009թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան  հաշվետվության վերաբերյալ


          Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը  ՈՐՈՇՈՒՄ  Է՝
 

         Հաստատել «Հայաստանի  Հանրապետության  2009թ. պետական բյուջեի  կատարման մասին»   տարեկան  հաշվետվությունը:
 
 
 

                  ԱԶԳԱՅԻՆ  ԺՈՂՈՎԻ ՖԻՆԱՆՍԱՎԱՐԿԱՅԻՆ ԵՎ
                  ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՐՑԵՐԻ  ՄՇՏԱԿԱՆ
                  ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ