14.05.2010

Քաղվածք N 6/7 նիստի արձանագրությունից


                                                                                  14.05.2010թ.
                                                                                                              ժ. 11. 00
                                                                                   316 սենյակ

     Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ  նստաշրջանի  2010թ. մայիսի 17-ից 20-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագծերը.

1) Կ-779-27.11.2009թ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Կ-7791 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում

Հիմնական զեկուցող` Պ.Սաֆարյան
Հարակից զեկուցող` Կ.Ճշմարիտյան

2) Պ-774-25.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-7741 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-7742 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Սահակյան) - երկրորդ ընթերցում

Հիմնական զեկուցող` Հ.Մարգարյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

Ընդունել ի գիտություն, որ ներկայացվելու է լրամշակված տարբերակ

2. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման 7-րդ  նստաշրջանի  2010թ. մայիսի 17-ից 20-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

1) Կ-852-22.03.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», Կ-8521 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

Հիմնական զեկուցող` Վ.Տերտերյան
Հարակից զեկուցող` Հ.Սահակյան

2) Պ-865-01.04.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8651 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8652 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Արամ Սաֆարյան)

Հիմնական զեկուցող` Ռ.Պետրոսյան
Հարակից զեկուցող` Կ.Նահապետյան

3) Կ-668-14.07.2009թ. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-6681«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», Կ-6682 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

   Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան
   Հարակից զեկուցող` Կ.Ճշմարիտյան

4) Կ-906-14.05.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9061 «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», Կ-9062 «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

Հիմնական զեկուցող` Գ.Դանիելյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

3.     Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

Կ-907-14.05.2010 «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

Հիմնական զեկուցող` Գ.Մալխասյան
Հարակից զեկուցող` Դ.Հարությունյան

4. Հետաձգել հետեւյալ նախագծի չորսօրյա նիստերի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.

Պ-418-26.12.2008թ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - երկրորդ ընթերցում- մինչեւ 30
օրով

5. Առաջարկել հետեւյալ նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո` 24 ժամվա ընթացքում (որոշման նախագիծը կցվում է)

1) Կ-852-22.03.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», Կ-8521 «Հայաստանի Հանրապետության վարչական
դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

2) Պ-865-01.04.2010 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8651 «Հայաստանի Հանրապետության
վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-8652 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ
կատարելու մասին» (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Արամ Սաֆարյան)

3) Կ-906-14.05.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հատուկ
քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն)

6. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
 
1) Պ-854-24.03.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լյովա Խաչատրյան) - մինչեւ 60 օրով.

2) Պ-855-24.03.2010 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Լյովա Խաչատրյան) մինչեւ 60 օրով.

3) Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Վարդան Բոստանջյան, Ռուզաննա Առաքելյան, Գոհարիկ Ենոքյան, Սամվել
Նիկոյան) - մինչեւ 30 օրով.

4) Պ-720-28.09.2009թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»

(Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) - մինչեւ 30 օրով.

5) Պ-775-25.11.2009թ. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ
կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան)- մինչեւ 15 օրով.

6) Պ-003-20.06.2007թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Վիկտոր Դալլաքյան)- մինչեւ 60 օրով.

7) Պ-020-09.07.2007թ. «Կոռուպցիայի կանխարգելման մասին», Պ-0201 «Կոռուպցիայի կանխարգելման պետական ծառայության մասին», Պ-0202 «Հայաստանի Հանրապետության քրեական
դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Վ.Դալլաքյան) - մինչեւ 60 օրով.

8) Պ-640-05.06.2009թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակներ`
Ա.Պետրոսյան,Գ.Սահակյան,Ա.Մարտիրոսյան,Վ.Հովհաննեսյան,Հ.Բիշարյան) մինչեւ 60 օրով:

7. Դրական եզրակացություն չներկայացնել հերթական նստաշրջանի օրակարգում ընդգրկվող հետեւյալ նախագծի վերաբերյալ`

Պ-653-24.06.2009 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան)

8. Ընդունել ի գիտություն, որ հեղինակը Պ-750-30.10.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) ՀՀ օրենքի նախագիծը հանում է շրջանառությունից եւ որպես համահեղինակ պատգամավոր Լ.Ալավերդյանը միանում Պ - 880-23.04.2010թ. ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ