12.05.2010

Քաղվածք թիվ 39 նիստի արձանագրությունից
ժ. 1100

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  յոթերորդ  նստաշրջանի  եւ  2010թ. մայիսի 17-20-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագծերը.

ա) Պ-853-23.03.2010-ԳԿ-010/0
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը - հեղինակ՝ Ռուզաննա Առաքելյան

          Հիմնական զեկուցող՝   Ռուզաննա Առաքելյան
          Հարակից զեկուցող՝     Անահիտ Բախշյան, Արմեն Աշոտյան

2. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա) Պ-745-27.10.2009-ԳԿ-010/0
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

բ) Պ-744-27.10.2009-ԳԿ-010/0
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

գ) Պ-746-27.10.2009-ԳԿ-010/0
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

դ) Պ-033-19.07.2007-ԳԿ-010/0 ՕՆ-28, 19 հուլիսի 2007թ.
«Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» - հեղինակ՝ Վիկտոր Դալլաքյան - մինչեւ 30 օրով

ե)  Պ-034-19.07.2007,15.07.2009-ԳԿ-010/0
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» - հեղինակ՝ Վիկտոր Դալլաքյան  - մինչեւ 30 օրով

զ)  Պ-116-05.09.2007-ԳԿ-010/0 ՕՆ-112, 05 սեպտեմբերի 2007թ.
«Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Հեղինե  Բիշարյան, Հովհաննես Մարգարյան  - մինչեւ 30 օրով

է) Պ-311-08.08.2008-ԳԿ-010/0 ՕՆ-175, 08 օգոստոսի 2008թ.
«Երիտասարդության մասին» - հեղինակ՝ Վիկտոր Դալլաքյան - մինչեւ 30 օրով

ը)  Կ-102-29.08.2007-ԳԿ-010/0 ՕՆ-99,  29 օգոստոսի 2007թ.
 «Պետական երիտասարդական քաղաքականության մասին» - հեղինակ՝ ՀՀ կառավարություն - մինչեւ 30 օրով

թ)  Պ-028-12.07.2007-ԳԿ-010/0 ՕՆ- 82, 22 օգոստոսի 2007թ.
 «Արտադպրոցական կրթության մասին» ՀՀ  օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Հեղինե  Բիշարյան, Հովհաննես Մարգարյան - մինչեւ 30 օրով

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի 2010 թվականի մայիսի 17-20-ի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա) Կ-237-18.03.2008-ԳԿ-010/0 ՕՆ-169, 18 մարտի 2008թ.
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին - երկրորդ ընթերցում - հեղինակ՝  ՀՀ կառավարության - մինչեւ 15 օրով

բ)  Պ-330-17.09.2008-ԳԿ-010/0 ՕՆ-177, 17 սեպտեմբերի 2008թ.
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» - երկրորդ ընթերցում - հեղինակներ՝  Վահան Հովհաննիսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան,  Արմեն Աշոտյան, Արտյուշ Շահբազյան - մինչեւ 30 օրով

գ) ՕՆ-178, 1 հոկտեմբերի 2008թ.
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  հեղինակներ՝ Նաիրա Զոհրաբյան, Անահիտ Բախշյան, Հեղինե Բիշարյան - մինչեւ 30 օրով
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ա. ԴԱՎԹՅԱՆ