26.04.2010

Քաղվածք թիվ 38 նիստի արձանագրությունից
ժ. 1300

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Ընդունել ի գիտություն՝
Հանրային հեռուստառադիոընկերության 2009 թվականի գործունեության վերաբերյալ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի հաղորդումը

         Հիմնական զեկուցող՝    Ալեքսան  Հարությունյան
         Հարակից զեկուցող՝      Արտակ Դավթյան

2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  2010 թվականի   ապրիլի 26-29-ի նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը.

ա)  Պ-740-19.10.2009-ԳԿ-010/0  19 հոկտեմբերի 2009թ.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի կառավարության առաջարկությունների հիման վրա լրամշակված նախագիծը - հեղինակներ՝ Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Վահան Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան

         Հիմնական զեկուցող՝   Լիլիթ Գալստյան
         Հարակից զեկուցող՝     Կարինե Աճեմյան, Հասմիկ Պողոսյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա) Պ-809-2.02.2010-ԳԿ-010/0
 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակ՝ Վ. Դալլաքյան - մինչեւ 60 օրով

բ) Պ-745-27.10.2009-ԳԿ-010/0
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

գ) Պ-744-27.10.2009-ԳԿ-010/0
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

դ) Պ-746-27.10.2009-ԳԿ-010/0
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի 2010 թվականի ապրիլի 26-29-ի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա)  ՕՆ-178, 1 հոկտեմբերի 2008թ.
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  հեղինակներ՝  Նաիրա Զոհրաբյան, Անահիտ Բախշյան, Հեղինե Բիշարյան - մինչեւ 60 օրով

բ) ՕՆ-169, 18 մարտի 2008թ. Կ-237-18.03.2008-ԳԿ-010/0
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին - երկրորդ ընթերցում - հեղինակ՝ ՀՀ կառավարության  - մինչ եւ 15 օրով
 
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ա. ԴԱՎԹՅԱՆ