23.04.2010

Քաղվածք թիվ 34 նիստի արձանագրությունից


Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

 Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 26-29 ապրիլի  քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-858-30.03.2010-ԱՀ-011/0 2007 թվականի նոյեմբերի 8-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր պետական
եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ
Արմեն Ալավերդյան
հարակից Լյովա Խաչատրյան

2) Ն-859-30.03.2010-ԱՀ-011/0  1998 թվականի հոկտեմբերի 1-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրություն
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական   
ավիացիայի գլխավոր վարչության պետ
Արտյոմ Մովսեսյան
հարակից  Լյովա Խաչատրյան

3) Ն-860-30.03.2010-ԱՀ-011/0  1995 թվականի սեպտեմբերի 29-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի փոփոխությանը վերաբերող արձանագրություն
 
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետ
Արտյոմ Մովսեսյան
հարակից   Լյովա Խաչատրյան

2. Հեղինակի համաձայնությամբ  Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0  «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը  հետաձգվեց մինչեւ 15 օրով:
 

Զեկուցող`   Հեղինակ` Լարիսա Ալավերդյան

          
3. Զեկուցողի առաջարկությամբ  Պ-738-15.10.2009-ԱՀ-010/0   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 15 օրով:
 

Զեկուցողներ` հիմնական Հեղինակներ` Ստյոպա սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, 
Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, 
Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան
հարակից ՀՀ Արտաքին գործերի նախարար
էդվարդ Նալբանդյան


 

Հանձնաժողովի նախագահ   Արմեն Ռուստամյան