09.04.2010

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

  2010թ.            ապրիլի 9-ին  Ազգային ժողովի նստավայրում (Բաղրամյան 19)` 334 սենյակում  տեղի կունենան խորհրդարանականան լսումներ (նիստերի սկիզբը ժամը` 11.00):

Լսումները կազմակերպում է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը:

Լսումների թեման` Պ-774-25.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-7741 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-7742 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Սահակյան) ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկումն է:

Նախագծերի փաթեթը  եւ կից փաստաթղթերը տեղադրված են Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում`  http://www.parliament.am/drafts.php?sel=onagenda&lang=arm :

Լսումների ընթացակարգի մասին կտեղեկացվի նիստերի ընթացքում:

Լսումներին մասնակցելու համար հայտերը (կազմակերպության անվանումը, մասնակցի անունը, ազգանունը) ընդունվում են մինչեւ ս.թ. ապրիլի 7-ի ժ.18.00-ն` legcom@parliament.am հասցեով կամ 588349 հեռախոսահամարով: