02.04.2010

Քաղվածք N 4/7 նիստի արձանագրությունից

                                                                                                             02.04.2010թ.
                                                                                                                                                  ժ. 11. 00
                                                                                                              330 սենյակ


     Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ  նստաշրջանի  2010թ. ապրիլի 6-ից 8-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

Պ-752-02.11.2009թ. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասինե (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Արտակ Դավթյան, Վարդան Բոստանջյան, Վիկտոր Դալլաքյան, Արամ Սաֆարյան, Արաիկ Հովհաննիսյան, Համլետ Հարությունյան) - երկրորդ ընթերցում

Հիմնական զեկուցող` Ռ.Պետրոսյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

Ընդունել ի գիտություն, որ հեղինակը նախագծի 4-րդ հոդվածը հանել է:

2. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման   7-րդ  նստաշրջանի  եւ 2010թ. ապրիլի 6-ից 8-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագծերը.

1) Պ-800-29.12.2009թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Սամվել Նիկոյան, Հ.Սահակյան) - առաջին ընթերցում.

Հիմնական զեկուցող` Հ.Սահակյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

2) Պ-768-17.11.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Դավիթ
Հարությունյան) - առաջին ընթերցում.

Հիմնական զեկուցող` Դ.Հարությունյան
Հարակից զեկուցող` Կ.Նահապետյան

Ընդունել ի գիտություն, որ օրենսդրական նախաձեռնությունը լրացվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով` դառնալով օրենքների նախագծերի փաթեթ:

3) Պ-813-05.02.2010 «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Ռաֆիկ Պետրոսյան, Վարդան Բոստանջյան, Արտակ Դավթյան) - առաջին ընթերցում.

Հիմնական զեկուցող` Ռ.Պետրոսյան
Հարակից զեկուցող` Ա.Սիմոնյան
 
3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.
1) Կ-810-02.02.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) -մինչեւ 15 օրով.

2) Պ-828-16.02.2010 ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Անահիտ Բախշյան, Լարիսա Ալավերդյան, Զարուհի Փոստանջյան, Ստյոպա Սաֆարյան, Արմեն Մարտիրոսյան, Րաֆֆի Հովհաննիսյան)- մինչեւ 15 օրով.

3) Կ-831-18.02.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», Կ-8311 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - մինչեւ 60 օրով.

4) Պ-704-16.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան, Վահան Հովհաննեսյան) - մինչեւ 30 օրով.

5) Կ-668-14.07.2009թ. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Կ-6681«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին», Կ-6682 Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - մինչեւ 30 օրով.

6) Պ-653-24.06.2009 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) - մինչեւ 30 օրով.

7) Պ-775-25.11.2009թ. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - մինչեւ 30 օրով.

8) Պ-825-12.02.2010 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», Պ-8251 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Գալուստ Սահակյան, Ռաֆիկ Պետրոսյան, Կարինե Աճեմյան,
Սեդրակ Սարոյան, Վարդան Բոստանջյան) - մինչեւ 15 օրով.

9) Պ-750-30.10.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - մինչեւ 15 օրով:

4. Դրական եզրակացություն չներկայացնել Պ-735-08.10.2009թ. «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Արծվիկ Մինասյան, Ստյոպա Սաֆարյան, Արտյուշ Շահբազյան, Վահան Հովհաննեսյան, Գագիկ Գեւորգյան, Արա Նռանյան, Լիլիթ Գալստյան, Ռուզաննա Առաքելյան, Արայիկ Գրիգորյան) ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

5. Ընդունել ի գիտություն, որ հեղինակը Կ-656-01.07.2009թ. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) ՀՀ օրենքի նախագիծը հանում է շրջանառությունից:

6. Ընդունել ի գիտություն, որ Պ-747-29.10.2009թ. «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Շիրակ Թորոսյան) ՀՀ օրենքի նախագծի քննարկումը շարունակվելու հանձնաժողովի հաջորդ նիստում:

7. Պ-774-25.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-7741 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-7742 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Սահակյան) ՀՀ օրենքների նախագծերի քննարկման հարցով խորհրդարանական լսումները կազմակերպել ս.թ. ապրիլի 9-ին ժ.11.00-ին:

 ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ