02.04.2010

Քաղվածք թիվ 33 նիստի արձանագրությունից

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Հեղինակի համաձայնությամբ  Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0  «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը  հետաձգվեց մինչեւ 15 օրով:
 


Զեկուցող` 
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր
Լարիսա Ալավերդյան

2. Առաջարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  օրակարգում  ընդգրկել ոչ դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը.

Պ-824-15.02.2010-ԱՀ-010/0 «Հայաստանի Հանրապետության միջազգային    պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին եւ   Պ-8241 -15.02.2010-ԱՀ-010/0 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի   Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթը:
Օրենքների նախագծի փաթեթի քննարկման ժամանակ փոքրամասնության    հատուկ կարծիքը կներկայացնի Վահան Հովհաննիսյանը:
 
 

Զեկուցող`  Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արմեն Ռուստամյան,       
Արտյուշ Շահբազյան, Արծվիկ Մինասյան
հարակից ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան


 

Հանձնաժողովի նախագահ    Արմեն Ռուստամյան