02.04.2010

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք N 25 Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

ժ. 1100

210 սենյակ /2-րդ մասնաշենք/

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ը  ո ր ո շ ու մ  է.

 

Քվեարկության արդյունքներով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թվականի ապրիլի 2-ի նիստի օրակարգը:

  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0) ընդգրկումը չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի օրակարգում հետաձգել մինչեւ 30 օր .

3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Բոստանջյանի, Վազգեն Կարախանյանի, Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի ընդգրկումը չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական չորսօրյա նիստերի օրակարգում հետաձգել մինչեւ 60 օր .

- Բռնադատվածների մասին  (կոդ` Պ-548-26.02.2009-ՄԻ-010/0),

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-5481 -26.02.2009-ՄԻ-010/0):

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հարապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Կ-728-01.10.2009-ՄԻ-010/0)   ընդգրկումը չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի օրակարգում հետաձգել մինչեւ 60 օր .

 

Քննարկման արդյունքներով.

1. 2009 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասաին տարեկան զեկույցը /կոդ` 850-19.032010-ՄԻ/ ընդունել ի գիտություն.

 

Հիմնական զեկուցող`

Արմեն Հարությունյան

Մարդու իրավունքների պաշտպան

 

Հարակից զեկուցող`

Արամ Սաֆարյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                                             Ա. ՍԱՖԱՐՅԱՆ