02.04.2010

Քաղվածք թիվ 37 նիստի արձանագրությունից
ժ. 1600

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1. Ընդունել ի գիտություն՝
 «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 2009թ. գործունեության մասին» հաղորդումը.

         Հիմնական զեկուցող՝    Գրիգոր Ամալյան
         Հարակից զեկուցող՝      Արտակ Զաքարյան

2. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա) Պ-809-2.02.2010-ԳԿ-010/0
 «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակ՝ Վ. Դալլաքյան - մինչեւ 15 օրով

բ) Պ-745-27.10.2009-ԳԿ-010/0
«Գիտական եւ գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

գ) Պ-744-27.10.2009-ԳԿ-010/0
«Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

դ) Պ-746-27.10.2009-ԳԿ-010/0
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Վահան Հովհաննիսյան, Արծվիկ Մինասյան, Արտյուշ Շահբազյան, Ռուզաննա Առաքելյան, Արա Նռանյան - մինչեւ 15 օրով

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի ապրիլի 6-8-ի նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը.

ա) ՕՆ-177,17 սեպտեմբերի 2008թ. Պ-330-17.09.2008-ԳԿ-010/0
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» - երկրորդ ընթերցում - հեղինակներ՝  Վահան Հովհաննիսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան,  Արմեն Աշոտյան, Արտյուշ Շահբազյան - մինչեւ 30 օրով

բ) ՕՆ-169, 18 մարտի 2008թ. Կ-237-18.03.2008-ԳԿ-010/0
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին - երկրորդ ընթերցում - հեղինակ՝  ՀՀ կառավարության - մինչեւ 15 օրով

գ)   Պ-740-19.10.2009-ԳԿ-010/0  19 հոկտեմբերի 2009թ.
«Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը - հեղինակներ՝ Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Վահան Հովհաննիսյան, Անահիտ Բախշյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան - մինչեւ 15 օրով
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ՝                                        Ա. ԴԱՎԹՅԱՆ