12.03.2010

Քաղվածք N 5 արձանագրությունից

ժամը  12.00 
214 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝
Քվեարկության արդյունքներով.
1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  7-րդ նստաշրջանի  եւ մարտի 15-18  չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել  դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը
1) «Կ-804» «Փոքր եւ միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  19.01.2010թ.
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող` Ա.Պետրոսյան
հարակից զեկուցող` Հ. Նաղդալյան
2) «Կ-844» «Երկակի նշանակության  ապրանքների արտահանման,ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաեւ երկակի նշանակության տեղեկատվության եւ մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին», «ՀՀ քրեական օրենս•րքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» եւ «ՀՀ ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  11.03.2010թ.
Զեկուցողներ`
հիմնական զեկուցող` Գ.Բադալյան
հարակից զեկուցող` Վ.Բոստանջյան
3. Հետեւյալ  օրենքների նախագծերի  քննարկումը  Ազգային ժողովի չորրորդ գումարման  7-րդ նստաշրջանի  օրակարգում  ընդգրկելն  հետաձգել.
1) «Պ-042» «Վենչուրային հիմնադրամների մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Ա.Բաղդասարյան, Մ.Շահգելդյան, Գ.Սարգսյան) 23.07.2007թ.-մինչեւ 60 օրով
2) «Պ-024» «Գնահատման գործունեության մասին», «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Լիզինգի մասին»  (ԱԺ պատգամավորներ` Ա.Բաղդասարյան, Մ.Շահգելդյան, Հ.Բիշարյան) 12.07.2007թ. - մինչեւ 60 օրով
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ                               Վ.ԱՅՎԱԶՅԱՆ