19.02.2010

Քաղվածք թիվ 32 նիստի արձանագրությունից
Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 22-25 փետրվարի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը, օրենքի նախագիծը, հայտարարության նախագիծը .

1) Ն-817-08.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի ուժերի եւ միջոցների գաղտնի կառավարման համակարգ ստեղծելու հիմնական սկզբունքների մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Պաշտպանության  նախարարի տեղակալ
Արա Նազարյան
հարակից Արմեն Ռուստամյան

2) Ն-822-10.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի փետրվարի 26-ին Դամասկոսում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական եւ պաշտոնական անձնագրեր ունեցողների համար մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արման Կիրակոսյան
հարակից Լյովա Խաչատրյան

3) Ն-823-10.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի փետրվարի 24-ին Կահիրեում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Եգիպտոսի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ դիվանագիտական, ծառայողական կամ հատուկ անձնագիր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջից երկկողմ ազատման մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Արման Կիրակոսյան
հարակից  Լյովա Խաչատրյան

4) Ն-820-09.02.2010-ԱՀ-011/0 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Մշակութային արժեքների հափշտակումների դեմ պայքարում եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Կառավարության  առընթեր
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Արթուր Օսիկյան
հարակից Լյովա Խաչատրյան

5) Ն-819-09.02.2010-ԱՀ-011/0 2005 թվականի նոյեմբերի 25-ին Մոսկվայում ստորագրված «Ավտոտրանսպորտային միջոցների հափշտակումների դեմ պայքարի եւ դրանց վերադարձի ապահովման գործում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» /կից առարկությմաբ/ համաձայնագիր

Հանձնաժողովը առաջարկում է համաձայնագրի Հայաստանի Հանրապետության կողմից կատարված առարկության տեքստի 2-րդ պարբերության վերջին նախադասությունից հանել «եւ որոշ ադրբեջանական տարածքներ անցել են Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ» բառերը:
 
Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Կառավարության  առընթեր
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Արթուր Օսիկյան
հարակից Լյովա Խաչատրյան

6) Ն-816-08.02.2010-ԱՀ-011/0 2007 թվականի հոկտեմբերի 5-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի կազմավորման մասին» համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Տարածքային կառավարման նախարարության
Միգրացիոն գործակալության պետ
Գագիկ Եգանյան
հարակից Շիրակ Թորոսյան

7) Ն-815-08.02.2010-ԱՀ-011/0 2008 թվականի նոյեմբերի 14-ին Քիշնեւում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների աշխատող միգրանտների եւ նրանց ընտանիքների անդամների իրավական կարգավիճակի մասին» կոնվենցիա
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Տարածքային կառավարման նախարարության
Միգրացիոն գործակալության պետ
Գագիկ Եգանյան
հարակից Շիրակ Թորոսյան

8) Ն-821-10.02.2010-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 3-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորության, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության եւ Նիդերլանդների Թագավորության) միջեւ անօրինական բնակություն հաստատած անձանց վերադարձնելու մասին» համաձայնագիր եւ կիրառման արձանագրություն
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Տարածքային կառավարման նախարարության
Միգրացիոն գործակալության պետ
Գագիկ Եգանյան
հարակից Շիրակ Թորոսյան

9) Պ-770-17.11.2009-ԱՀ-012/0 «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված  հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու  Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության  լրամշակված նախագիծ
 
 
Զեկուցողներ` հիմնական  Հեղինակ` Արմեն Ռուստամյան
հարակից ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան

10) Կ-829-17.02.2010-ԱՀ-010/0 «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
 
Զեկուցողներ`   հիմնական Հեղինակ` ՀՀ Կառավարություն
ՀՀ Արտաքին գործերի նախարար
Էդվարդ Նալբանդյան
հարակից  Շիրակ Թորոսյան

 
Հանձնաժողովի նախագահ  Արմեն Ռուստամյան