19.02.2010

Քաղվածք N 2/7 նիստի արձանագրությունից

ժ. 11. 00
330 սենյակ

Ազգային ժողովի պետական- իրավական հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ  նստաշրջանի  2010թ. փետրվարի 22-ից 25-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագծերը.

1) Պ-089-28.08.2007թ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` Հովհաննես Մարգարյան)  - երկրորդ ընթերցում

Հիմնական զեկուցող`  Հ.Մարգարյան

Հարակից զեկուցող` Գ.Աբրահամյան

2) Կ-794-09.12.2009թ. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - երկրորդ ընթերցում

Հիմնական զեկուցող` Հ.Հակոբյան
Հարակից զեկուցող` Հ.Սահակյան

2. Առաջարկել Ազգային ժողովի հերթական նստաշրջանի եւ չորրորդ գումարման   7-րդ  նստաշրջանի  2010թ. փետրվարի 22-ից 25-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում դրական  եզրակացությամբ ընդգրկել հետեւյալ նախագիծը.

1) Պ-774-25.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-7741 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», Պ-7742 «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Հովհաննես Մարգարյան, Ռուբեն Գեւորգյան, Հովհաննես Սահակյան) - առաջին ընթերցում

Հիմնական զեկուցող` Հ.Մարգարյան
Հարակից զեկուցող` Ա.Շահբազյան

2) Կ-779-27.11.2009թ. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին», Կ-7791 «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` ՀՀ կառավարություն) - առաջին ընթերցում

Հիմնական զեկուցող` Պ.Սաֆարյան
Հարակից զեկուցող` Կ.Ճշմարիտյան

3. Հետաձգել հետեւյալ նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի   նախագծում ընդգրկվելու ժամկետը.

1) Պ-595-15.04.2009 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», Պ-5951 «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակներ` Արա Նռանյան, Վարդան Բոստանջյան, Ռուզաննա Առաքելյան, Գոհարիկ Ենոքյան, Սամվել Նիկոյան) - մինչեւ 30  օրով.

2) Պ-800-29.12.2009թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» (Հեղինակ` Սամվել Նիկոյան) - մինչեւ 30  օրով.

3) Պ-720-28.09.2009թ. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին»

(Հեղինակ` Արմեն Մարտիրոսյան) - մինչեւ 30  օրով.

4) Պ-775-25.11.2009թ. «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Լարիսա Ալավերդյան) - մինչեւ 15 օրով.

5) Պ-768-17.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Հեղինակ` Դավիթ Հարությունյան) - մինչեւ 15 օրով.

6) Պ-764-12.11.2009թ. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» (Հեղինակ` Անահիտ Բախշյան) - մինչեւ 30  օրով .

7) Պ-722-28.09.2009թ. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» (Հեղինակներ` Վահան Հովհաննեսյան, Արծվիկ Մինասյան, Լիլիթ Գալստյան, Արմեն Ռուստամյան, Հրայր Կարապետյան, Ռուզաննա Առաքելյան, Արտյուշ Շահբազյան) - մինչեւ 60  օրով :

4. Մերժել պատգամավոր Զարուհի Փոստանջյանի առաջարկությունը` 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության եւ Թուրքիայի Հանրապետության միջեւ հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունների քննարկման հարցով խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին:

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                             Դ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ