18.02.2010

Քաղվածք թիվ 22-րդ նիստի արձանագրությունից

18.02.2010 թվական, Ժ.11.00, 414 սենյակ

Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը

                                                                                Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է`

Հեղինակների առաջարկություններով.             

1. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի  Ազգային ժողովի չորրորդ գումարման 7-րդ նստաշրջանի չորսօրյա (փետրվարի 22-25-ի) նիստերի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետը.

1)Պ-533 «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հեղինակ` Հակոբ Հակոբյան, (16.02.2009), մինչեւ 15 օրով:

2)Կ-597 Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին
Հեղինակ` ՀՀ կառավարություն (17.04.2009թ.),ԵՐԿՐՈՐԴ ԸՆԹԵՐՑՈՒՄ,մինչեւ 60 օրով:

2 . Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերի հերթական նստաշրջանի օրակարգի նախագիծ ընդգրկվելու ժամկետները.           

1 )Պ-115«Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի եւ այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին»

Հեղինակներ` Հեղինե Բիշարյան, Հովհաննես Մարգարյան (05.09.2007), մինչեւ 30 օրով:

 

 

Հանձնաժողովի նախագահ                                                                                 Հակոբ Հակոբյան