01.02.2010

Քաղվածք թիվ 31 նիստի արձանագրությունից

417 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 1-4 փետրվարի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-801-11.01.2010-ԱՀ-011/0 2006 թվականի դեկտեմբերի 13-ին Նյու-Յորքում ստորագրված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան (կից առարկությամբ)
Կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարված հայտարարության տեքստի 2-րդ պարբերության վերջին նախադասությունից հանելով «եւ որոշ ադրբեջանական տարածքներ անցել են Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ» բառերը:
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարի տեղակալ
Ջեմմա Բաղդասարյան
հարակից Արմեն Ռուստամյան

2) Ն-806-29.01.2010-ԱՀ,ՖՎ-011/0 2009 թվականի հոկտեմբերի 12-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ վարկային համաձայնագիր (Հատուկ գործողություններ (Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 1)
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան
հարակից  Շիրակ Թորոսյան

3) Ն-807-29.01.2010-ԱՀ,ՖՎ-011/0 2009 թվականի սեպտեմբերի 15-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ Շրջանակային ֆինանսավորման համաձայնագիր (Հայաստան ԲՖԳ Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր)
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան
հարակից  Շիրակ Թորոսյան


4) Ն-808-30.01.2010-??-011/0 2009 թվականի հունվարի 26-ին Բոննում  ստորագրված Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության կանոնադրություն
 
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Էներգետիկայի եւ բնական
 պաշարների նախարար
Արմեն Մովսիսյան
հարակից Շիրակ Թորոսյան


 

Հանձնաժողովի նախագահ    Արմեն Ռուստամյան