29.01.2010

Քաղվածք թիվ 19 նիստի արձանագրությունից
ժ. 15.00
407 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է`
Քվեարկության արդյունքներով.

I. Մինչեւ  60 օրով հետաձգել հետեւյալ  օրենքի նախագծի քննարկումը.

1. Պ-748-30.10.2009-ՏՏ-010/0 «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ ԱԺ պատգամավոր
          Ա. Սահակյան
հարակից` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
           Վ. Տերտերյան

II. Մինչեւ  30 օրով հետաձգել հետեւյալ  օրենքների նախագծերի քննարկումը.
 

1. Կ-795-09.12.2009-??-010/0 «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ`
           Ա. Մուսայան
  հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ
          Հ. Մարգարյան

2. Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1 «Ֆինանսական համահարթեցման մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
             Վ. Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
            Ա. Հովհաննիսյան
 

III.  Առաջարկել  առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  7-րդ նստաշրջանի եւ առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.
 

Կ-786-02.12.2009-ՏՏ-010/ 0 «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
        Վ. Տերտերյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
        Հ. Սանոսյան
 
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ`     Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ