27.01.2010

Քաղվածք N 23 արձանագրությունից

ժ. 1500

210 սենյակ /2-րդ մասնաշենք/

 

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով ը  ո ր ո շ ու մ  է.

 

Քվեարկության արդյունքներով.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 27-ի նիստի օրակարգը:

  2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վահան Հովհաննեսյանի, Արծվիկ Մինասյանի, Ռուզաննա Առաքելյանի, Արմեն Ռուստամյանի, Լիլիթ Գալստյանի, Արտյուշ Շահբազյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-776-26.11.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 30 օր :

  3. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը (կոդ` Կ-773-20.11.2009-ՄԻ-010/0) դրական եզրակացությամբ ընդգրկել չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի եւ հերթական չորսօրյա նիստերի օրակարգերում եւ քննարկել երկու ընթերցմամբ .

 

 

Հիմնական զեկուցող`

Գեւորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախարար

 

Հարակից զեկուցող`

Ռաֆիկ Պետրոսյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ

 

 

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի քննարկում ը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր.

-         Անհայտ կորածի մասին (կոդ` Պ-556-05.03.2009-ՄԻ-010/0 ).

-         Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-5561 -05.03.2009-ՄԻ-010/0 ).

-         Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-5562 -05.03.2009-ՄԻ-010/0).

5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Վիկտոր Դալլաքյանի, Վարդան Բոստանջյանի, Վազգեն Կարախանյանի, Գոհարիկ Ենոքյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի ընդգրկումը չորրորդ գումարման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական չորսօրյա նիստերի օրակարգում հետաձգել մինչեւ 30 օր .

- Բռնադատվածների մասին  (կոդ` Պ-548-26.02.2009-ՄԻ-010/0),

- Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-5481 -26.02.2009-ՄԻ-010/0):

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Արծրունի Աղաջանյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-422-09.01.2009-ՄԻ-010/0) քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 60 օր:

7. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի, Վիկտոր Դալլաքյանի, Հեղինե Բիշարյանի, Լիլիթ Գալստյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված հետեւյալ օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը ՀՀ Ազգային ժողովում հետաձգել մինչեւ 90 օր.

-         «Խղճի ազատության եւ կրոնական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին (կոդ` Պ-380-21.11.2008,27.01.2009-ՄԻ-010/1)

-         Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին (կոդ` Պ-3801 -21.11.2008,27.01.2009-ՄԻ-010/1) :

8. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի  կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (կոդ` Պ-128-18.09.2007-ՄԻ-010/0) ընդգրկումը ՀՀ Ազգային ժողովի 7-րդ նստաշրջանի հերթական չորսօրյա նիստերի օրակարգում հետաձգել մինչեւ 90 օր:

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ                                                                                                        Ռ. ՊԵՏՐՈՍՅԱՆ