22.01.2010

Քաղվածք թիվ 30 նիստի արձանագրությունից

417 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    7-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 1-4 փետրվարի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-802-11.01.2010-ԱՀ-011/ 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ մշակույթի, կրթության, երիտասարդության եւ գիտության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Մշակույթի նախարար նախարար
Հասմիկ Պողոսյան
հարակից Շիրակ Թորոսյան

2) Ն-803-11.01.2010-ԱՀ-011/0  2009 թվականի հունիսի 14-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ
Արա Նազարյան
հարակից Արմեն Ռուստամյան

3) Ն-792-09.12.2009-ԱՀ-011/0  2009 թվականի հունիսի 21-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջեւ դիվանագիտական ներկայացուցչություն հիմնելու նպատակով հողատարածքի նվիրատվության մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Արտաքին գործերի նախարարի տեղակալ
Շավարշ Քոչարյան
հարակից  Շիրակ Թորոսյան

4) Ն-793-09.12.2009-ԱՀ-011/0  2008 թվականի սեպտեմբերի 5-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների իրավապահ, հակահրդեհային, վթարափրկարարական մարմինների եւ հատուկ ծառայությունների համար կադրերի պատրաստման մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի 1-ին տեղակալ
Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն
Էդիկ Բարսեղյան 
հարակից  Արմեն Ռուստամյան


 

Հանձնաժողովի նախագահ   Արմեն Ռուստամյան