04.12.2009

Քաղվածք թիվ 29 նիստի արձանագրությունից

04.12.2009.
417 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    6-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 7-10 դեկտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-789-02.12.2009-ԱՀ-011/0 2009 հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապեության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի /ՆԱՏՕ/ հետ իրավական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյան
հարակից Շիրակ Թորոսյան

2) Ն-789-02.12.2009-ԱՀ-011/0 2009 հոկտեմբերի 19-ին եւ 2009 թվականի հոկտեմբերի 20-ին ստորագրված` Աֆղանստանում Միջազգային անվտանգության աջակցման ուժերի կազմում Հայաստանի Հանրապեության զինված ուժերի ստորաբաժանման մասնակցության հետ կապված Հյուսիսատլանտյան դաշինքի /ՆԱՏՕ/ հետ ֆինանսական հարցերի կարգավորման վերաբերյալ նամակների փոխանակմամբ կնքվող համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյան
հարակից Շիրակ Թորոսյան

3) Ն-772-19.11.2009-ԱՀ-011/0 2005 թվականի հոկտեմբերի 19-ին Փարիզում ստորագրված «Սպորտի դոպինգի դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա
 

Զեկուցողներ`
 
հիմնական ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար
Արմեն Գրիգորյան
հարակից Շիրակ Թորոսյան

4) Ն-771-19.11.2009-ԱՀ-011/0 2005թվականի ապրիլի 13-ին Նյու Յորքումստորագրված «Միջուկային ահաբեկչական գործողությունների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվեցիա /կից առաջարկությամբ/

Հանձնաժողովը առաջարկում է կոնվենցիայի Հայաստանի Հանրապետության կողմից կատարված առարկության տեքստի 2-րդ պարբերության վերջին նախադասությունից հանել «եւ որոշ ադրբեջանական տարածքներ անցել են Լեռնային Ղարաբաղի հսկողության տակ» բառերը:
 

Զեկուցողներ`
 
 
հիմնական  ՀՀ Կառավարության  առընթեր  ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյան
հարակից Շիրակ Թորոսյան

5) Զեկուցողի առաջարկությամբ  Պ-738-15.10.2009-??-010/0   «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հետաձգվեց մինչեւ 90 օրով:
 

Զեկուցողներ`
 
 
հիմնական  Հեղինակներ` Ստյոպա Սաֆարյան, Լարիսա Ալավերդյան, Անահիտ Բախշյան, Վարդան Խաչատրյան, Արմեն Մարտիրոսյան, Զարուհի Փոստանջյան, Րաֆֆի Հովհաննիսյան
հարակից ՀՀ Արտաքին գործերի նախարար                                    էդվարդ Նալբանդյան

2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    6-րդ  նստաշրջանի  օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ հայտարարության լրամշակված նախագիծը.

6) Պ-770-17.11.2009-ԱՀ-012/0 «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը զինված  հակամարտության վերածելու, էությունը նենգափոխելու եւ խաղաղ բանակցային գործընթացը խոչընդոտելու  Ադրբեջանի պատասխանատվության մասին» հայտարարության  լրամշակված նախագիծ
 

 Զեկուցողներ` հիմնական  Հեղինակ Արմեն Ռուստամյան
հարակից  ՀՀ Արտաքին գործերի փոխնախարար
Շավարշ Քոչարյան

Հանձնաժողովի նախագահ     Արմեն Ռուստամյան