04.12.2009

Քաղվածք թիվ 18 նիստի արձանագրությունից
04.12.2009թ.
ժ. 11.00
407 սենյակ



Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է`

Քվեարկության արդյունքներով.

I. Մինչեւ 60 օրով հետաձգել հետեւյալ  օրենքների նախագծերի քննարկումը.

1. Կ-353-16.10.2008-ՏՏ-010/1 «Ֆինանսական համահարթեցման մասին»,  «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
                                Վ. Տերտերյան
                       հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
                                Ա. Հովհաննիսյան

2.  Պ-726-28.09.2009-ՏՏ-010/0   «Գույքահարկի գծով հարկային արտոնություններ տրամադրելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական`  ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
                             Ա. Հովհաննիսյան
                     հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղակալ
                              Ռ. Գրիգորյան

II.  Առաջարկել  երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  6-րդ նստաշրջանի առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագծը.

Կ-642-12.06.2009-??-010/1    «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» Հայաստանի Հ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
                             Վ. Տերտերյան
                    հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղակալ
                             Ռ. Գրիգորյան

III.  Առաջարկել  առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  6-րդ նստաշրջանի եւ առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.

1. Կ-690-12.09.2009-ՏՏ-010/0 «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ
                             Վ. Տերտերյան
                     հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղակալ
                            Ռ. Գրիգորյան

2.  Կ-739-16.10.2009-ՏՏ-010/0  «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ` հիմնական` ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ`
                                Ա. Մուսայան
                     հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահի տեղակալ
                             Ռ. Գրիգորյան

                Քանի որ պատգամավորներ Հ. Մարգարյանի, Ա. Մինասյանի եւ Խ. Հարությունյանի կողմից ներկայացված «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Պ-718-25.09.2009-ՏՏ-010/0) , ինչպես նաեւ  պատգամավորներ Ս. Ավետիսյանի եւ Վ. Դալլաքյանի կողմից ներկայացված «Աղետի գոտում ինքանակամ կառուցված կամ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների իրավական կարգավիճակի մասին» (Պ-706-17.09.2009-ՏՏ-010/0)   օրենքների նախագծերը բովանդակային առումով համընկնում էին ՀՀ Կառավարության կողմից ներկայացված «Երեւան քաղաքում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (Կ-739-16.10.2009-ՏՏ-010/0)  օրենքի նախագծի հետ, ապա քննարկման արդյունքում Կառավարության ներկայացուցչի հետ ձեռք բերվեց պայմանավորվածություն` քննարկման ներկայացնել համատեղ մեկ օրինագիծ:
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ`                                                            Ռ. ԳՐԻԳՈՐՅԱՆ