23.10.2009

Քաղվածք թիվ 27 նիստի արձանագրությունից

 
23.10.2009 թ.
417 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    6-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 26-29 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-743-23.10.2009-ԱՀ-011/0 2009 թվականի սեպտեմբերի 4-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Տրանսպորիտի եվ կապի նախարար
Գուրգեն Սարգսյան 
հարակից  Լյովա Խաչատրյան

2)  Ն-697-12.09.2009-ԱՀ-011/02009 թվականի հունիսի 17-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան
հարակից  Լյովա Խաչատրյան

3) Ն-715-25.09.2009-ԱՀ-011/0  2009 թվականի հունիսի 26-ին Երեւանում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Հնդկաստանի Հանրապետության կառավարության միջեւ «Հայ-հնդկական տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ուսումնական կենտրոն հիմնելու մասին» փոխըմբռնման հուշագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան
հարակից  Լյովա Խաչատրյան

4) Ն-713-25.09.2009-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի հիմնադրման մասին» պայմանագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից  Լյովա Խաչատրյան

5) Ն-714-25.09.2009-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 9-ին Մոսկվայում ստորագրված «Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների կառավարման մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար
Վարդան Արամյան
հարակից   Լյովա Խաչատրյան

6) Ն-698-12.09.2009-ԱՀ-011/0 2009 թվականի հունիսի 23-ին Լյուքսեմբուրգում ստորագրված` Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության կառավարության միջեւ «Եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիա եւ արձանագրություն
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան
հարակից Շիրակ Թորոսյան

7) Ն-700-12.09.2009-ԱՀ-011/0 2009 թվականի մայիսի 22-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Խորվաթիայի Հանրապետության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր
 

 Զեկուցողներ`   հիմնական ՀՀ Ֆինանսների նախարարի տեղակալ
Սուրեն Կարայան
հարակից Շիրակ Թորոսյան

9) Ն-649-22.06.2009-ԱՀ-011/0 2008 թվականի դեկտեմբերի 9-ին Բրյուսելում ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական համայնքի միջեւ օդային հաղորդակցությունների որոշակի ասպեկտների մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Արամ Մարության
հարակից  Շիրակ Թորոսյան

10) Ն-716-25.09.2009-ԱՀ-011/0 1999 թվականի 29-ին Մոնրեալում ստորագրված «Միջազգային օդային փոխադրումների որոշ կանոնների միասնականացման մասին» կոնվեցիա
 
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Կառավարությանն առընթեր քաղաքացիական
ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ
Արամ Մարության
հարակից Շիրակ Թորոսյան

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    6-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 26-29 հոկտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը.

1) «ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի փաթեթ:
 

 Զեկուցողներ` հիմնական Հեղինակ` ՀՀ Կառավարություն
հարակից  Շիրակ Թորոսյան

 

Հանձնաժողովի նախագահ`   Արմեն Ռուստամյան