11.09.2009

Թիվ 26 նիստի արձանագրություն
 
11.09.2009.

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    6-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 15-17 սեպտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-696-11.09.2009-ԱՀ,ՖՎ-011/0 2009 թվականի հուլիսի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Ճգնաժամի հաղթահարման աջակցության ծրագրի (հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Էկոնոմիկայի նախարար
Ներսես Երիցյան
հարակից Շիրակ Թորոսյան

2) Ն-694-11.09.2009-ԱՀ,ՖՎ-011/0 2009 թվականի հուլիսի 7-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ «Զարգացման քաղաքականության առաջին գործողություն» ֆինասավորման համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների  փոխնախարար 
Վարդան Արամյան
հարակից Շիրակ Թորոսյան

 3) Ն-693-11.09.2009-ԱՀ,ՖՎ-011/0  2009 թվականի հուլիսի 21-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ Զարգացման քաղաքականության վարկի երկրորդ ծրագրի նախապատրաստման ՄԶԸ Ք670-ԱՄ կանխավճարի համաձայնագիր
 
Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Ֆինանսների  փոխնախարար 
Վարդան Արամյան
հարակից Շիրակ Թորոսյան

4) Ն-695-11.09.2009-ԱՀ,ՖՎ-011/0 2009 թվականի հուլիսի 31-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագիր» փոխառության համաձայնագիր
 
Զեկուցողներ`  հիմնական  ՀՀ Տարածքային կառավարման նախարարության
ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Անդրանիկ Անդրեասյան
հարակից  Շիրակ Թորոսյան

 
Հանձնաժողովի նախագահ     Արմեն Ռուստամյան