04.09.2009

Քաղվածք թիվ 29 նիստի արձանագրությունից

ժ.1100

Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով՝

1.Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  վեցերորդ  նստաշրջանի   օրակարգի նախագծում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագիծը՝  կառավարության արած բոլոր առաջարկությունների ընդունած տարբերակով

ա) ՕՆ-111, 04 սեպտեմբերի 2007թ. Պ-112-04.09.2007-ԳԿ-010/0
 «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  հեղինակներ՝  Հ. Մարգարյան,  Հ. Բիշարյան

            Հիմնական զեկուցող՝   Հեղինե Բիշարյան

            Հարակից զեկուցող՝     Կարինե Աճեմյան, Գեւորգ Դանիելյան

2.Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  վեցերորդ  նստաշրջանի եւ 2009թ. սեպտեմբերի 15-17-ի չորսօրյա   նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագծերը

ա) ՕՆ-193, 24 փետրվարի 2009թ.
«Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»   հեղինակներ՝  Լիլիթ Գալստյան, Վահան Հովհաննիսյան, Միքայել Մանուկյան, Արծվիկ Մինասյան, Անահիտ Բախշյան, Հեղինե Բիշարյան

         Հիմնական զեկուցող՝   Լիլիթ Գալստյան

         Հարակից զեկուցող՝     Կարինե Աճեմյան, Հասմիկ Պողոսյան

բ) ՕՆ-197, 18 հունիսի 2009թ. Պ-645-18.06.2009-ԳԿ-010/0

«Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» - հեղինակ՝  Վիկտոր Դալլաքյան

        Հիմնական զեկուցող՝   Վիկտոր Դալլաքյան

         Հարակից զեկուցող՝    Մարտուն Գրիգորյան

3.Առաջարկել Ազգային ժողովի չորրորդ   գումարման  վեցերորդ  նստաշրջանի  2009թ. սեպտեմբերի 15-17-ի չորսօրյա   նիստերի  օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ  նախագծերը

ա) ՕՆ-182, 24 հոկտեմբերի 2008թ.Պ-361-24.10.2008-ԳԿ-010/0
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին, «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  -  երկրորդ ընթերցում - հեղինակ՝ Նաիրա Զոհրաբյան

         Հիմնական զեկուցող՝   Նաիրա Զոհրաբյան

         Հարակից զեկուցող՝     Անահիտ Բախշյան, Արմեն Աշոտյան

3. Հետաձգել հետեւյալ օրենքների նախագծերը

ա) ՕՆ-177,17 սեպտեմբերի 2008թ. Պ-330-17.09.2008-ԳԿ-010/0
«ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  -   երկրորդ ընթերցում - հեղինակներ՝  Վահան Հովհաննիսյան, Լիլիթ Գալստյան, Արա Նռանյան, Արմեն Ռուստամյան, Արծվիկ Մինասյան,  Արմեն Աշոտյան, Արտյուշ Շահբազյան – մինչեւ 30 օրով

բ) ՕՆ-191, Պ-535-17.02.2009-ԳԿ-010.0
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին»  ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին -  հեղինակներ՝   Անահիտ Բախշյան, Արմեն Մարտիրոսյան    -  մինչեւ 30 օրով

գ) ՕՆ-129, 20 սեպտեմբերի 2007թ. Պ-130-20.09.2007-ԳԿ-010/0
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» հեղինակներ՝  Հ. Բիշարյան, Հ. Մարգարյան  -  մինչեւ 30 օրով

դ) ՕՆ-27, 19 հուլիսի 2007թ. 15 հուլիսի 2009թ. լրամշակված տարբերակ
«Կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» - հեղինակ՝ Վիկտոր Դալլաքյան  -  մինչեւ 60 օրով

ե) ՕՆ-178, 1 հոկտեմբերի 2008թ.
«Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  հեղինակներ՝  Նաիրա Զոհրաբյան, Անահիտ Բախշյան, Հեղինե Բիշարյան  -  մինչեւ 30 օրով
 
 
 
 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ   ՆԱԽԱԳԱՀ                            Ա. ԴԱՎԹՅԱՆ