04.09.2009

Թիվ 25 նիստի արձանագրություն

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 312 սենյակ

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    6-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 15-17 սեպտեմբերի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1) Ն-651-22.06.2009-ԱՀ-011/0 1977 թվականի մարտի 1-ին Նյու Յորքում ստորագրված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասին» համաձայնագրի արձանագրություն
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Մշակույթի փոխնախարար
Արթուր Պողոսյան
հարակից  Արմեն Ռուստամյան

2) Ն-650-22.06.2009-ԱՀ-011/0 1950 թվականի նոյեմբերի 22-ին Լեյք Սաքսեսում (Նյու Յորք) ստորագրված «Կրթական, գիտական եւ մշակութային բնույթի նյութերի ներմուծման մասի» համաձայնագիր
 

 Զեկուցողներ` հիմնական ՀՀ Մշակույթի փոխնախարար
Արթուր Պողոսյան
հարակից  Արմեն Ռուստամյան

3) Ն-648-22.06.2009-ԱՀ-011/0 2009 թվականի մարտի 6-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իտալիայի Հանրապետության կառավարության միջեւ մաքսային գործերում համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների
կոմիտեի նախագահի տեղակալ
Արմեն Ալավերդյան
հարակից Արմեն Ռուստամյան

4) Ն-667-13.07.2009-ԱՀ-011/0 2009 թվականի ապրիլի 22-ին Երեւանում ստորագրված Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջեւ կրթության եւ գիտության բնագավառներում 2009-2012 թվականների համագործակցության ծրագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Կրթության եւ գիտության նախարար
Արմեն Աշոտյան
հարակից Արմեն Ռուստամյան

 2. Հեղինակի համաձայնությամբ  Պ-412-24.12.2008-ԱՀ-012/0  «1988-1992 թվականների ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր եւ ԼՂԻՄ-ի (հետագայում` ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործած ոճրագործությունները որպես ցեղասպանություն ճանաչման մասին» հայտարարության նախագծի քննարկումը  հետաձգվեց մինչեւ 30 օրով:
 

Զեկուցող`    ՀՀ ԱԺ պատգամավոր
Լարիսա Ալավերդյան

           

Հանձնաժողովի նախագահ    Արմեն Ռուստամյան