05.06.2009

Արձանագրություն N10 քաղվածքից

       ժամը  10.30

                                                                                                                              227 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի  հունիսի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգում երրորդ ընթերցմամբ ընդգրկել   դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերի փաթեթը

1) «Կ-520» «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» (ՀՀ կառավարություն)  21.01.2009թ. /երրորդ ընթերցում/   

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Ա.Մովսիսյան

հարակից զեկուցող`   Ա.Նռանյան

2. Առաջարկել   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի  հունիսի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկել   դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքի  նախագիծը

1) «Կ-560» «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող եւ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում եւ գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 12.03.2009թ. /երկրորդ ընթերցում/   

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Ն.Երիցյան

հարակից զեկուցող`   Վ.Այվազյան

3. Առաջարկել   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի եւ հունիսի 8-11-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել   դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերի  փաթեթը

1) «Կ-635» «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 29.05.2009թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Վ.Դանիելյան

հարակից զեկուցող`   Վ.Այվազյան

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ                                                                   Վ.ԱՅՎԱԶՅԱՆ