05.06.2009

Թիվ 24 նիստի արձանագրություն

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  5-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 8-11 հունիսի  քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1. Ն-620-13.05.2009-ԱՀ-011/0- 2008 թվականի նոյեմբերի 10-ին Աթենքում ստորագրված` «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջեւ Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության ռազմական ուսումնական հաստատություններում եւ ուսումնական կենտրոններում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմի ուսուցման մասին» արձանագրություն
 

 Զեկուցողներ` հիմնական  ՀՀ Պաշտպանության փոխնախարար
Արա Նազարյան
հարակից Շիրակ Թորոսյան

 

2. Ն-621-13.05.2009-ԱՀ-011/0 2008 թվականի դեկտեմբերի 10-ին Սոֆիայում ստորագրված` Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ «Հայաստանի Հանրապետության եւ Բուլղարիայի Հանրապետության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու մասին» 1995 թվականի ապրիլի 10-ին Սոֆիայում ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրություն
 
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Ֆինանսների փոխնախարար
Սուրեն Կարայան
 հարակից Շիրակ Թորոսյան


2.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման    5-րդ  նստաշրջանի  օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերի փաթեթը.

1.«ՀՀ հողային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  օրենքի նախագծի փաթեթ
 
 

Զեկուցողներ` հիմնական Հեղինակ` ՀՀ Կառավարություն
հարակից Սամվել Նիկոյան

Հանձնաժողովի նախագահ                     Արմեն Ռուստամյան