15.05.2009

Արձանագրություն N9 քաղվածքից

                     ժամը  11.00

                                                                                                                                    334 սենյակ

Ազգային ժողովի տնտեսական  հարցերի մշտական  հանձնաժողովը  Ո Ր Ո Շ ՈՒ Մ   Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի  մայիսի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգում երկրորդ ընթերցմամբ ընդգրկել   դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը

1) «Կ-520» «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Օդանավ շահագործողների պատասխանատվության ապահովագրության նվազագույն ծածկույթի սահմանաչափերը սահմանելու մասին» (ՀՀ կառավարություն)  21.01.2009թ. /երկրորդ ընթերցում/   

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Ա.Մովսիսյան

հարակից զեկուցող`   Ա.Նռանյան

2) «Կ-423» «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» (ՀՀ կառավարություն)  12.01.2009թ. /երկրորդ ընթերցում/

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Ա.Մովսիսյան

հարակից զեկուցող`   Վ.Այվազյան

3) «Կ-529» «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)  06.02.2009թ. /երկրորդ ընթերցում/   

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Ս.Կարայան

հարակից զեկուցող`   Հ.Նաղդալյան

2. Առաջարկել   Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի  եւ մայիսի 18-21-ի չորսօրյա նիստերի օրակարգում ընդգրկել  դրական  եզրակացություն ստացած  հետեւյալ օրենքների  նախագծերը

1) «Կ-573» «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (ՀՀ կառավարություն)   18.03.2009թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Հ.Հունանյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

2) «Կ-602» «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ՀՀ կառավարություն) 27.04.2009թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող` Ս.Կարայան

հարակից զեկուցող` Հ.Հակոբյան

3) «Պ-591» «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» (ԱԺ պատգամավորներ` Է.Սողոմոնյան, Ռ.Թովմասյան,  Հ.Գրիգորյան, Ն.Գեւորգյան, Մ.Գրիգորյան, Ռ.Գասպարյան, Կ.Կարապետյանմ Տ.Ստեփանյան, Հ.Ղարագյոզյան, Մ.Մանուկյան, Ս.Սարգսյան, Վ.Դալլաքյան,  Հ.Սանոսյան, Ա.Պուրտոյան, Վ.Հակոբյան, Ա.Ավագյան, Ա.Աբրահամյան, Ա.Ադոնց, Ռ.Հարությունյան, Ա.Մելիքյան, Գ.Ենոքյան, Ա.Սաֆարյան, Ն.Զոհրաբյան, Հ.Մադաթյան, Վ.Հակոբյան, Ա.Սահակյան, Հ.Հակոբյան, Ա.Պետրոսյան) 10.04.2009թ.

Զեկուցողներ`

հիմնական զեկուցող`   Ռ.Թովմասյան

հարակից զեկուցող` Վ.Այվազյան

3. Հետեւյալ  օրենքի նախագծի  քննարկումը   Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի   մայիսի 18-21-ի չորսօրյա  նիստերի օրակարգում ընդգրկելն հետաձգել.

1) «Կ-079»  «Պետական ոչ առեւտրային  կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին»  (ՀՀ կառավարություն) 15.08.2007թ., 26.12.2007թ. /երկրորդ ընթերցում/  – մինչեւ 90 որով

4. Հետեւյալ  օրենքների նախագծերի  քննարկումը   Ազգային ժողովի չորրորդ գումարման 5-րդ նստաշրջանի  օրակարգում   ընդգրկելն հետաձգել.

1) «Պ-018» «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (ԱԺ պատգամավոր Ս.Բալասանյան) 29.06.2007թ. – մինչեւ 30 օրով

2) «Պ-006» «Աղետի գոտու վերականգնման 1989-2007թթ. աշխատանքներն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» ԱԺ որոշում (ԱԺ պատգամավոր Վ.Դալլաքյան) 20.06.2007թ. – մինչեւ   60 օրով

 

 

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ  ՆԱԽԱԳԱՀ                                                                            Վ.ԱՅՎԱԶՅԱՆ