14.05.2009

Քաղվածք թիվ 11 նիստի արձանագրությունից

14.05.2009թ.
ժ. 14.00
330 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է`

Քվեարկության արդյունքներով.
I.     Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  5-րդ նստաշրջանի  եւ առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

1. Կ-593-14.04.2009-ՏՏ-010/0 «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ  
                            
Գ. Մալխասյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ 
                              Հ. Մարգարյան

 II.      Առաջարկել երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրո գումարման  5-րդ նստաշրջանի  առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.

1. Կ-601-22.04.2009-ՏՏ-010/1 «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին, «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)

            1.1 Հաշվի առնլով այն հանգամանքը, որ վերոնշյալ փաթեթում Կառավարությունն ավելացրել է «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունցող անձանց կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ուստի Հանձնաժողովը քննարկեց այն եւ առաջարկեց մինչեւ փաթեթի երկրորդ ընթեցումը` այս օրենքի նախագիծը քննարկել առաջին ընթերցմամբ:   

Հիմնական զեկուցող` Վ. Տերտերյան - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին   տեղակալ
Հարակից զեկուցող ` Հ. Մարգարյան - ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ

III.   Մինչեւ 30 օրով հետաձգել հետեւյալ   օրենքի նախագծի քննարկումը.

         Պ-577-24.03.2009-ՏՏ-010/0 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» (առաջին ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ ԱԺ պատգամավոր
                               Վ. Դալլաքյան
                             
հարակից`  ՏԿՏԻ հանձնաժողովի անդամ
                              Ս. Ասլանյան

IV.    Տեղափոխել հետեւյալ օրենքի նախագծի քննարկումը  Հանձնաժողովի 15.05.09թ.-ի նիստին .

Կ-424-15.01.2009-ՏՏ-010/1 «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (երկրորդ ընթերցում)

Զեկուցողներ`   հիմնական` ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ 
                                 Ե. Զախարյան
հարակից` ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ
                             Հ. Մարգարյան

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ `                                                             Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ