23.04.2009

Քաղվածք թիվ 21 նիստի արձանագրությունից

312 սենյակ
12:30

Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը

Ո Ր Ո Շ ՈՒ Մ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1.Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի չորրորդ գումարման  5-րդ  նստաշրջանի  առաջիկա նիստի` 27-30 ապրիլի քառօրյայի օրակարգում  ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ միջազգային պայմանագրերը

1. Ն-576-24.03.2009-ԱՀ-011/0 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին առաջարկ
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյան
հարակից  Շիրակ Թորոսյան

2. Ն-585-06.04.2009-ԱՀ-011/0 2008 թվականի նոյեմբերի 21-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջեւ օդային տրանսպորտի մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյան
հարակից  Ստյոպա Սաֆարյան

3. Ն-594-14.04.2009-ԱՀ-011/0 2008 թվականի հոկտեմբերի 10-ին Բիշկեկում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջտարածաշրջանային եւ մերձսահմանային համագործակցության խորհրդի մասին» համաձայնագիր
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Տարածքային կառավարման փոխնախարար փոխնախարար
Արտաշես Բախշյան
հարակից Շիրակ Թորոսյան

4. Ն-592-10.04.2009-ԱՀ,ԵԻ-011/0 2007 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում ստորագրված «Եվրոպա-Կովկաս-Ասիա միջանցքի զարգացմանն ուղղված միջազգային տրանսպորտի մասին» հիմնական բազմակողմ համաձայնագրի Կողմ հանդիսացող` 2007 թվականի հունվարի 1-ին Եվրոպական միությանն անդամակցած Բուլղարիայի Հանրապետության եւ Ռումինիայի նոր կարգավիճակին առնչվող փոփոխությունների մասին» արձանագրություն
 

Զեկուցողներ` հիմնական ՀՀ Տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյան
հարակից  Ստյոպա Սաֆարյան

Հանձնաժողովի նախագահ       Արմեն Ռուստամյան