17.04.2009

Քաղվածք թ.5.4.5

                                          Թ. 5.4.5 ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ

                                                                                                                           ժ. 13. 00

                                                                                                                            313 սենյակ

     Ազգային Ժողովի ֆինանսավարկային  եւ բյուջետային   հարցերի մշտական  հանձնաժողովը

ՈՐՈՇՈՒՄ  Է՝

Քվեարկության արդյունքներով.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի չորրորդ գումարման 5-րդ   նստաշրջանի առաջիկա չորսօրյա նիստի (ապրիլի 27-30) օրակարգում ընդգրկել դրական  եզրակացություն ստացած հետեւյալ օրենքների նախագծերը.                                                                                                                  

1) 581.«Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի նախագծի կազմման գործընթացի առանձնահատկությունների մասին»( Կառավարություն, 31.03.2009), 2-րդ ընթերցում,

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ.Սաֆարյան

Գ.Մինասյան

2) 523. ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Կառավարու թյուն, 30.01.2009),

Զեկուցողներ`

ՀՀ  կենտրոնական բանկի նախագահ Ա.Ջավադյան

Գ.Մինասյան

3) 540. ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կառավարու թյուն,19.02.2009)

540.1 ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»:

Զեկուցողներ`

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ս.Կարայան

Ա.Մինասյան

2.      Հետաձգել  հետեւյալ օրենքների նախագծերի քննարկումը.

/նստաշրջան/

1) 562.«Սոցիալական պաշտպանության ոլորտում որոշ պետական ծախսերի ինդեքսավորման մասին» (Վ.Դալլաքյան, 12.03.2009 ): - մինչեւ 30 օր:

3. Առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի  63-րդ  հոդվածով, առաջարկել  քննարկել  երկու  ընթերցմամբ հետեւյալ  օրենքների   նախագծերը.            

1) 523. ««Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» (Կառավարու թյուն, 30.01.2009),

2) 540. ««Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» (Կառավարու թյուն,19.02.2009)

540.1 ««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին»:

Նախագահ

Գ.Մինասյան