17.04.2009

Քաղվածք թիվ 10 նիստի արձանագրությունից

7.04.2009թ.
ժ. 12.00
104 սենյակ

Ազգային Ժողովի Տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը
                                                                                                  ՈՐՈՇՈՒՄ  Է`
Քվեարկության արդյունքներով.
I.      Առաջարկել առաջին ընթերցմամբ քննարկելու համար ՀՀ Ազգային Ժողովի չորրորդ գումարման  5-րդ նստաշրջանի  առաջիկա 4-օրյա նիստերի օրակարգում ընդգրկել դրական եզրակացություն ստացած հետեւյալ օրենքի նախագիծը.
Կ-519.20.01.2009-ՏՏ-010/0 «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» (1-ին ընթերցում)

Հիմնական զեկուցող` Վ. Տերտերյան - ՀՀ Տարածքային կառավարման նախարարի առաջին      տեղակալ
Հարակից զեկուցող ` Հ. Մարգարյան - ՏԿՏԻ հանձնաժողովի նախագահ

II. Կազմակերպել խորհրդարանական լսումներ`
 
    Կ-353-16.10.2008-ՏՏ-010/0 «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ  Կ-519.20.01.2009-ՏՏ-010/0 «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի վերաբերյալ (1-ին ընթերցումից հետո):

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՆԱԽԱԳԱՀ`                                                                                                 Հ. ՄԱՐԳԱՐՅԱՆ