ԱՌԱՋԱՐԿՆԵՐ
Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի (Կ-068-22.03.2019-ՊԻ-011/1) վերաբերյալ
- Առաջարկում ենք Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթում (այսուհետ՝ Նախագծերի փաթեթ) ներառված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) Կ-0684-22.03.2019-ՊԻ-011/1) 1-ին հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Հանրային ծառայության մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 8-րդ հոդվածում՝
- 3-րդ մասը «դեսպանի պաշտոնը,», բառերից հետո լրացնել «սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը,» բառերով,
- լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մասով.
3.1. Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոնը կարող է զբաղեցնել բարձրագույն կրթություն ունեցող, քսանհինգ տարին լրացած, հայերենին տիրապետող, ինչպես նաև առնվազն երկու օտար լեզվի իմացությամբ անձը:»:
Հիմնավորում- Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով լրացվող սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն զբաղեցնելու համար որևէ չափանիշ սահմանված չէ: Մինչդեռ մի շարք այլ հայեցողական պաշտոնների, օրինակ՝ խորհրդականների, օգնականների, ռեֆերենտների համար նման չափանիշներ սահմանված են:
2. Առաջարկում ենք Նախագծերի փաթեթի հիմնավորման «2. Առաջարկվող կարգավորման բնույթը վերտառությամբ բաժնի 9-րդ կետում «օպտիմալ 20-25 հաստիք» բառերը փոխարինել «օպտիմալ թվով հաստիքներ» բառերով
Հիմնավորում- Կարծում ենք, որ ներկայումս իրատեսական չէ հստակ կանխատեսել, թե քանի հաստիք է անհրաժեշտ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի բնականոն աշխատանքի ապահովման համար և հաստիքների թիվը կարող է նշված թվին չհամապատասխանել: