«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆ­ՐԱՊԵՏՈՒ­ԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱ­ՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ  (Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0) ՎԵՐԱ­ԲԵՐ­ՅԱԼ ՀԱ­­­ՅԱՍ­­­ՏԱ­ՆԻ  ՀԱ­Ն­ՐԱ­ՊԵ­­­ՏՈՒ­ԹՅԱՆ ԿԱՌԱ­ՎԱ­­ՐՈՒ­­ԹՅԱՆ ԱՌԱ­ՋԱՐ­­ԿՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների հա­մար մրցակ­ցային հավասար պայման­նե­րի, ինչ­պես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակ­ցության գաղափարներն ընդունելի է համարում՝ դրանք համապատասխանում են տվյալ ոլոր­տում Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տնտե­սա­կան զարգացման և ներդրում­նե­րի նախարարության կողմից որդեգրված քաղաքականությանը: Սակայն նախա­գծում առկա են որոշ կարգա­վորում­ներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայ­ման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն, մասնավորապես՝      

  1. Նախագծի 1-ի հոդվածով սահմանվում է, որ առևտրային ցանց է հանդիսանում ընդ­հա­նուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատակա­նացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համա­խումբը, որոնցում իրաց­ման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպա­նության մա­սին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է «առևտրային ցանց» հասկացությունը: Մասնավորապես, առևտրային ցանցը բնորոշվում է որ­պես երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդ­հա­նուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն ապրան­քա­յին նշանի կամ անհա­տա­կա­նաց­ման այլ միջոցի ներքո։ Միաժամանակ,  նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի հա­մա­ձայն ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարե­կան շրջանառությունն ընդհանուր կա­ռա­վարման ներքո գտնվող կամ տվյալ տնտես­վարող սուբյեկտին պատկանող կամ նրա կող­մից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներ­քո գործող չորս կամ ավելի առևտրա­յին օբյեկտների համախումբը (առևտրային ցանց) գեր­իշ­խող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է: Այսինքն, նշված օրենքի իմաստով երկու կամ ավե­լի առևտրային օբյեկտ­ների ընդհանուր կառավարման ներքո գտնվելը կամ միևնույն ապ­րան­քային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործելն արդեն իսկ բավարար է այդ օբյեկտների համախումբն առևտրային ցանց բնորոշելու համար: Միաժամանակ հստա­կեց­ման կարիք ունի այն հանգամանքը, թե իրացման տա­րեկան շրջանառությունը որոշելու հա­­մար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրաց­ման շրջա­նա­ռությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

Ըստ այդմ, կարծում ենք, որ նշված փոփոխության անհրաժեշտությունը լրա­ցուցիչ հիմ­նավորման կարիք ունի, քանի որ նախագծին կից ներկայացված հիմնավորու­մից պարզ չէ, թե ինչ նպատակով է առաջարկվում իրացման տարեկան շրջանառությունը ևս դիտարկել առևտրային օբյեկտների համախումբը որպես առևտրային ցանց բնորո­շելու չափանիշ:

  1. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է առևտրային օբյեկտների տեսակ­ների ցան­կում ավե­լաց­նել նաև առևտրային ցանցերը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ առևտրային ցանցի` նախագծի 1-ին հոդվածով սահմանվող հասկացությունից բխում է, որ վեր­ջինս ոչ թե առևտրա­յին օբյեկտի առանձին տեսակ է, այլ երկու կամ ավելի առևտրային օբյեկտների հա­մա­խումբ:
  2. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ առևտրի օբյեկտներում մանրա­ծախ առևտուր չեն կա­րող իրականացնել ներմուծող և մեծածախ առևտուր իրա­կանաց­նող իրա­վա­բա­նական անձինք և անհատ ձեռնարկատերերը։

Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ նախագծով հստակեցման կարիք ունի այն հան­գամանքը, թե արդյոք առաջարկվող սահմանափակումը վերաբերելու է՝

1) ներմուծման գործառնություններ և մանրածախ առևտուր իրականացնող անձանց.

2) արտադրող և մեծածախ առևտուր իրականացնող անձանց.

3) արտադրող և մանրածախ առևտուր իրականացնող անձանց:

Նախագծով կարգավորված չեն նաև առաջարկվող սահմանափակման հետ կապ­ված ան­ցումային հարաբերությունները, մասնավորապես՝

1) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ներ­մու­ծող և մե­ծա­ծախ առևտուր իրականացնող անձանց կողմից ներմուծված և ման­րածախ առևտրի օբյեկտ­նե­րում գտնվող ապրանքային մնացորդների իրացման թույլատրելի հնարավոր ժամկետներ.

2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը և դրանից հետո ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող անձանց կողմից ներմուծված և մանրածախ առևտրի օբյեկտներում գտնվող ապրանքային մնացորդների հաշվառման առանձնա­հատ­կութ­յուններ (որ մասն է ներմուծվել մինչև օրենքն ուժի մեջ մտնելը, որ մասը՝ դրանից հետո):

  1. Նախագծի 4-րդ հոդվածով ամրագրվում է, որ առևտրային ցանցերում մանրա­ծախ առևտրի իրա­կանացումը դադարեցվում է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կարծում ենք, որ նշված դրույթը լրացուցիչ հիմ­­նավոր­ման կարիք ունի: Մասնավորապես, ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերա­բերյալ կարգավորումը: Բա­ցի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առա­ջարկը կարող է էական ազ­դե­ցու­թյուն ունե­նալ գործարար միջավայրի վրա, կարծում ենք, որ վերջինիս հիմքում պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բա­ցակայում է։
  2. Նախագծով առա­ջարկվող սահմանափակումների կիրառման համար բա­ցա­­­կա­յում են պա­տաս­խանատվության միջոցները, ինչի պարագայում առաջարկ­վող կար­գա­վո­րում­ները կիրառելի չեն լինելու:
  3. Այդուհանդերձ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրա­պե­տու­թյան օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջ­ները նկատի առ­­նելով, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով, իսկ «հետևյալ խմբագրությամբ» բառերը` «հետևյալ բո­վանդակությամբ» բա­ռերով:

Հայտնում ենք, որ կարևորելով բոլոր տնտեսվարողների համար բարե­նպաստ և հավա­սար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտու­թյունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապե­տության տնտեսական զարգացման և ներդրումների նախա­րա­րության, ևս նախատեսել է «Առևտրի և ծառայությունների մա­սին» Հայաստանի Հան­րա­պե­տության օրենքում հա­մապատասխան փոփոխություն­ների կատարում՝ ուղղված մեծածախ վաճա­ռողների ման­րա­ծախ շուկայում գործունեու­թյան իրականացման սահմանափակմանը:

 Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված առաջարկն էական ազդե­ցու­թյուն կարող է ունենալ գործարար միջավայրի վրա, գտնում ենք, որ նախքան նշված կար­­գավորման սահմանումն անհրաժեշտ է իրականացնել որոշակի ուսումնա­սի­րություն և կազ­­մակերպել քննարկումներ՝ տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ և միայն դրանց արդյունքների հիման վրա նախա­ձեռնել համա­պատասխան փոփոխու­թյուն­ներ։      

Ամփոփելով, նշված նկատառումներով պայմանավորված, նախագիծը նման տես­քով ընդունելի չէ։ Ուստի նախագծի հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի նա­խագծի հետագա քննարկումից և համագործակցել Հայաստանի Հան­­րապե­տության կա­ռա­վարության հետ՝ մշակվելիք նախագծի շրջանակներում առկա խնդիր­ներին համակար­գա­յին լու­ծում­ներ տալու և տնտեսվարողների համար անհարկի խոչընդոտ­ներ չառաջացնելու նպատակով: