1) Նախագծից հանել 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը.

2) Նախագծի 13-րդ հոդվածի 19-րդ մասում առկա «60-օրվա» բառը փոխարինել «90-օրվա» բառով․

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Ներկայացվող առաջարկներից առաջինի անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ որևէ հարցի վերաբերյալ ձևավորված դիրքորոշումը փոխելու հնարավորություն տրվի քաղաքացիներին։ Գործնականում հնարավոր են դեպքեր, երբ ընտրողները ժամանակի ընթացքում վերանայել են իրենց դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ, կամ գուցե նախկինում լայն ընկալում չեն ունեցել նշված հարցի վերաբերյալ, ուստի նշված դրույթը՝ նախկին 1 տարվա ընթացքում հանրաքվեի դրված նույնաբովանդակ հարցերը կրկին հանրաքվեի չդնելու վերաբերյալ, որևէ իրավաչափ նպատակ չի հետապնդում և էապես սահմանափակում է քաղաքացիների իրավունքները։

Առաջարկներից երկրորդը վերաբերում է նախագծով սահմանված ժամկետի ավելացմանը։ Նախագծում առկա ժամկետային սահմանափակումը խիստ անբարենպաստ մեխանիզմ է նախաձեռնության հետագա զարգացման համար և ակնհայտ է, որ նշված ժամկետում գրեթե անհնարին է դառնում 300 000 ստորագրությունների հավաքագրումը, ուստի սույնով առաջարկվում է ողջամիտ ժամկետի սահմանում։