1. Նախագծի 2-րդ հոդվածում ,,Օրենսգրքի,, բառից հետո լրացնել ,,1-ին,, բառը:
2. Նախագծի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
,,1. Ջրօգտագործումից հետո հեռացվող ջրային ռեսուրսների կրկնակի (երկրորդային) ջրօգտագործումն ապահովելու համար համապատասխան ենթակառուցվածքներ ստեղծելու և կրկնակի երկրորդային ջրօգտագործում իրականացվելու դեպքում ջրային ռեսուրսից ջրառ իրականացնող անձի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանվում են բնօգտագործման վճարների հաշվարկային արտոնություններ:
Կրկնակի երկրորդային ջրօգտագործողի համար կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման տրված ջրային ռեսուրսների նկատմամբ բնօգտագործման վճար չի հաշվարկվում:,,: