ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ |
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ |
ԱՌԱՋԱՐԿԸ |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ խմբագրել նախագծի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում արձանագրված՝ «օրենքով սահմանված կարգով մահացած» արտահայտությունը: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ քննարկել նախագծի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում արձանագրված՝ «առաջնահերթ պահանջմունքները» և «ինքնաապահովման» արտահայտությունները առավել հստակ՝ մասնավորապես «կենսական պահանջմունքները» և «կենսաապահովման» հասկացություններով փոխարինելու մասին հարցը: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ քննարկել նախագծի 7-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը հանելու մասին հարցը: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 11-րդ հոդվածի 1-ին մասում արձանագրված՝ «աջակցության տեսակների» մեջ նախատեսել՝ «կենսաթոշակային արտոնություն» «եկամտահարկից ազատում» և «տնտեսական գործունեությամբ զբաղվելու աջակցություն» աջակցության տեսակները: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 12-րդ հոդվածը խմբագրել հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 12. 1.Բազմազավակ ընտանիքները ստանում են սոցիալական աջակցություն սույն օրենքով, «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: 2.Բազմազավակ ընտանիքները չեն ընդգրկվում ընտանեկան նպաստի համակարգում: 3.Բազմազավակ ընտանիքի անդամ յուրաքանչյուր երեխայի համար նշանակվում է ամենամսյա բազմազավակության նպաստ՝ նվազագույն ամսական աշխատավարձի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի քառասուն տոկոսի չափով, մինչև երեխայի 18 տարին լրանալը (պարտադիր զինվորական ծառայության զորակոչված շարքային կազմի ժամկետային զինծառայող լինելու դեպքում՝ մինչև պարտադիր զինվորական ծառայության ավարտը, բայց ոչ ավելի, քան 23 տարին լրանալը):» |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 13-րդ հոդվածի 1-ին մասը հետյալ բովանդակությամբ. «1.Բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր անդամ առողջության պահպանման և բարելավման ծրագրերի շրջանակներում իրավունք ունի ստանալու պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ, որոնց ծավալները պետք է առնվազն հավասար լինեն սոցիալական փաթեթի շահառուներին մատուցվող ծառայությունների ծավալներին:» |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) յուրաքանչյուր բազմազավակ ընտանիքի, նվազագույն չափորոշիչներով բնակարանի բացակայության դեպքում (մեկ շնչի համար 15 քառ. մ), դիմելուց հետո 6 –ամսյա ժամկետում բնակարանով ապահովում հետևյալ տարբերակներով. ա) անտոկոս վարկի տրամադրում բնակարանի արժեքի չափով (շուկայական գինը հաշվարկված՝ տվյալ պահին Երևան քաղաքի Նորքի զանգվածում կադաստարին արժեքով), վարկի գումարը 25 տարվա ընթացքում մարելու պայմանով. բ) սահմանամերձ, լեռնային, բարձրլեռնային և այլ գյուղական բնակավայրերում, անհատույց սեփականության իրավունքով հողատարածքի հատկացում` բնակարան կառուցելու համար և անտոկոս վարկի տրամադրում` վարկի գումարը 25 տարվա ընթացքում մարելու պայմանով: Սույն կետի «ա» և «բ» ենթակետերով սահմանված դեպքերում` բազմազավակ ընտանիքներում չափորոշիչներին համապատասխան բնակարան կառուցելու դեպքում` չորսից ավել հաջորդ երեխայի համար, տրամադրված վարկի գումարը մարվում է վարկի մնացորդի 10 % -ի չափով, իսկ չափորոշիչներից ավել բնակարան կառուցելու դեպքում` չորսից ավել հաջորդ երեխայի համար, տրամադրված վարկի գումարը մարվում է վարկի մնացորդի 5 % -ի չափով:» |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 15-րդ հոդվածի 1-ին մասում «արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկ» բառերը փոխարինել «մինչև 5 մլն դրամ տաս տարի մարման ժամկետով անտոկոս վարկ» բառերով: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկը» բառերը փոխարինել «մինչև 10 մլն դրամ տաս տարի մարման ժամկետով անտոկոս վարկը» բառերով, իսկ «առնվազն մեկ տարի» բառերը հանել: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծի 17-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում «50%» բառերը փոխարինել «70%» բառերով: |
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ |
«Բազմազավակ ընտանիքների մասին» ՀՀ կառավարություն (Կ-251-31.01.2018-ԱՍ-011/0) |
Առաջարկում եմ նախագծը լրացնել նոր 18 հոդվածով և նախագծի հաջորդ հոդվածները վերահամարակալել. «Հոդված 18 Բազմազավակ ընտանիքներին հարկային արտոնությունների տրամադրումը 1.Բազմազավակ ընտանիքի յուրաքանչյուր աշխատող անդամ ազատվում է եկամտահարկից: 2.Բազմազավակ ընտանիքները ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքում, երբ նրանց գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը չի գերազանցում 58.35 մլն դրամը՝ ազատվում են շրջանառության հարկից:»: |
Առաջարկում եմ նախագիծը լրացնել նոր 19 հոդվածով և նախագծի հաջորդ հոդվածները վերահամարակալել: Այդ հոդվածով բազմազավակ ընտանիքների ծնողների համար նախատեսել կենսաթոշակային արտոնության այնպիսի սխեմա, որը հաշվի առնի ընտանիքում ծնված երեխաների քանակը: Միաժամանակ, նշված սխեման արձանագրել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի նախագծում, որն էլ ավելացնել այս փաթեթում: |