ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (Կ-050-06.07.2017,10.01.2018-ՊԻՄԻ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
1. նախագծի 6-րդ հոդվածը «հոդվածով» բառից հետո լրացնել «հետևյալ բովանդակությամբ» բառերով՝ հաշվի առնելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:
2. նախագծի 7-րդ հոդվածում «թվերից» բառը փոխարինել «բառերից» բառով՝ համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի պահանջների:
Հարգանքով` ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ