ՀԱՅԱՍՏԱՆԻ    ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ

 

 Հարգելի պարոն Սաղաթելյան

 Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Հայաստանի Հանրապետության  ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» (Կ-113-14.08.2017-ՏՏԳԲ) և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» (Կ-1132-14.08.2017-ՏՏԳԲ) Հայաստանի Հանրապետու­թյան օրենքների նախագծերի վերաբերյալ:

  1. Առաջարկում ենք «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքի նախագծի 2-րդ հոդվածի՝

ա.  1-ին մասում «ստորերկրյա» բառից առաջ  լրացնել «8.» թիվը:

բ.  2-րդ մասում «խմբագրությամբ» բառը փոխարինել «բովանդակությամբ» բառով՝  նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի պահանջները:

  1. Առաջարկում ենք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «նոր» բառից հետո լրացնել «13» թիվը: 

    Հարգանքով`                       ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ