1. «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ մաս

«3. Շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

 

  

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Պետք է նկատի ունենալ, որ պայմանավորված մարդու ֆիզիոլոգիական առանձնահատկություններով՝ միևնույն տեսակի թմրամիջոցի, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութի միևնույն չափաբաժինը կարող է տարբեր ազդեցություն ունենալ մարդու օրգանիզմի վրա: Ուստի գտնում եմ, որ «գործնականում առողջ անձի օրգանիզմի վրա հոգեներգործուն ազդեցություն թողնելու համար բավարար» լինելը չի կարող հանդիսանալ օբյեկտիվ չափանիշ՝ անձին վարչական, առավել ևս քրեական պատասխանատվության ենթարկելու համար: Ուստի առաջարկում եմ, անձին պատասխանատվության ենթարկելու համար որպես չափանիշ ընդունել միայն թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի չափը:

Ինչ վերաբերում է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին Կ-041-29.06.2017-ՊԻՄԻ-011/1 նախագծի վերաբերյալ առաջարկությանը, ապա գտնում եմ, որ անչափ կարևոր է հենց Քրեական օրենսգրքով ամրագրել, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է ոչ միայն շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի խոշոր եւ առանձնապես խոշոր չափերը, այլև դրանց ցանկը, ինչպես նշված է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Կ-0411-29.06.2017-ՊԻՄԻ-011/1 օրենքի նախագծում;