ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Կ-1422-03.10.2017-ԱՍ-011/0 ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՌԱՋԱՐԿԻ ՀԵՂԻՆԱԿԸ

ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿԱՄ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԸ

ԱՌԱՋԱՐԿԸ

    ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ

«Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին

Հեղինակ` ՀՀ կառավարություն  Կ-1422-03.10.2017-ԱՍ-011/0

  «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի 1-ին  հոդվածով առաջարկվող 8-րդ հոդվածի 3-րդ մասում «Սույն օրենքով սահմանված՝ չաշխատող անձի մայրության նպաստը և երեխայի ծննդյան միանվագ նպաստը» բառերը փոխարինել  «Սույն օրենքի 5-րդ հոդվածով սահմանված՝ ընտանեկան նպաստը, սոցիալական նպաստը, հրատապ օգնությունը, երեխայի ծննդյան միանվագ նպաստը, միչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը, մայրության նպաստը, ծերության նպաստը, հաշմանդամության նպաստը, կերակրողին կորցնելու դեպքում նպաստը և թաղման նպաստը» բառերով: