ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ - ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
պարոն ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Սաղաթելյան
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների ծրագրի կատարման 2016 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-036-26.06.2017-ՏՀ) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները.
Առաջարկում ենք նախագծով հաստատվող հաշվետվության 5-րդ կետի՝
ա) 1-ին ենթակետը խմբագրել՝ ներկայացնելով հետևյալ խմբագրությամբ. «Պետական գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 4-ի N 90-Ա որոշումը, որով առաջարկվել է «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, որը չի կայացել գնորդ չլինելու պատճառով»:
բ) 2-րդ ենթակետը խմբագրել՝ ներկայացնելով հետևյալ խմբագրությամբ. «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքը մասնավորեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշումը, որով գույքը ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվել է հայտնի գնորդին»՝ նկատի ունենալով, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 8-ի N 940-Ա որոշման դրույթների՝ խոսքը գնում է «Գուգարք» կարի արտադրական միավորման կազմից առանձնացված Բազումի արտադրամասի գույքի մասնավորեցման մասին և ոչ թե «Գուգարք» ՓԲԸ-ի մասին:
Հարգանքով`
ՎԱՀԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ