ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,   

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-800-18.03.2024-ՏՀ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար:      

1. Նախագծի 1-ին հոդվածի 2-րդ կետում և 2-րդ հոդվածի 1-ին կետում «բովանդակությամբ» բառն առաջարկում ենք փոխարինել «խմբագրությամբ» բառով` հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը։

2. Նախագծի 3-րդ հոդվածում «Օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ պարբերությունը շարադրել հետևյալ բովանդակությամբ․» բառերն առաջարկում ենք փոխարինել «Օրենքի 32-րդ հոդվածի 11-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.» բառերով և նշված մասի կետերի համարակալումն առաջարկում ենք նշել արաբական թվերով և փակագծով՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը:

 

Հարգանքով՝   ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ