ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ (Կ-579-02.05.2023-ԱՍ-011/1) Հայաստանի Հանրապետության կառավարության առաջար-կությունները, լրամշակված նախագծերը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծերում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքներ՝ գլխադասային հանձնա-ժողովում քննարկելու համար:

«Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) վերաբերյալ առաջարկում ենք հետևյալը.

  • Նախագծի 2-րդ և 8-րդ հոդվածների մասերի համարակալումն անհրաժեշտ է շտկել՝ նկատի ունենալով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի դրույթները:
  • Առաջարկում ենք նախագիծը լրացնել նոր՝ «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագ-ծերով: Լրացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Զբաղվածության մասին» օրենքից հանվում են զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրին վերաբերող դրույթները և կարգավորումները և, հետևաբար, համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշ-տություն է առաջանում:

         

 

Հարգանքով՝                             ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ