ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ԴԱՎԻԹ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ

 

Հարգելի՛ պարոն Առաքելյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում 2023 թվականի հունիսի 14-ի նիստում առաջին ընթերցմամբ ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) (Պ-532-13.03.2023-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկները:     

  1. Նախագծով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 94-րդ հոդվածի վերնագրում «Բնության» բառից հետո լրացնել «և մշակույթի» բառերը, իսկ 1-ին մասում «բնության հուշարձանի» բառից հետո լրացնել «արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու» բառերը: Նախագծով առաջարկվում է նաև խստացնել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված տուգանքների չափերը:

Օրենսգրքի 94-րդ հոդվածով նախատեսված են «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի 31-րդ հոդվածով նախատեսված բնության հատուկ պահպանվող տարածքների մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցներ, իսկ 95-րդ հոդվածով նախատեսված են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 44-րդ հոդվածով նախատեսված հուշարձանների պահպանության և օգտագործման մասին օրենսդրությունը խախտելու համար պատասխանատվության միջոցներ:     
          «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 1-ի ՀՕ-38-Ն օրենքով «արգելոց-թանգարանի, հնագիտական պարկի, հուշարձանի պահպանության գոտու» հասկացությունները ներառվել են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի կարգավորման առարկայում, ինչով պայմանավորված Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է հանել Նախագծի 1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:   

  1. Նախագծի համարակալումն անհրաժեշտ է համապատասխանեցնել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներին, ըստ որի «Օրենսդրական ակտի հոդվածները, մասերը և կետերը համարակալվում են արաբական թվանշաններով: Հոդվածում ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով: Հոդվածների և մասերի համարները տեքստից բաժանվում են միջակետերով, իսկ հոդվածների կետերի համարները` փակագծերով: Հոդվածում ենթակետի` հայերենի այբուբենի փոքրատառերով նշված համարները տեքստից բաժանվում են միջակետով:»:

          Հարգանքով՝                    ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ