ԱՌԱՋԱՐԿ
«ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ (Կ-6031-29.05.2023-ԱՍ-011/0 ) ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի Հոդված 4․ Օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասում լրացվող «՝ վարչական վարույթի էլեկտրոնային գործի հիման վրա:» բառերից հետո լրացնել «Վարչական ակտն ընդունվում է ինքնաշխատ՝ առանց ստորագրության։» բառերը:
Հիմնավորում՝ վարչարարության դյուրինացման և որոշումների օպերատիվ ընդունման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ոլորտային օրենսդրությամբ արդեն իսկ մի շարք օրենսդրական ակտերով ամրագրվել է վարչական ակտի ընդունման ինքնաշխատ եղանակը, ուստի այստեղ ևս անհրաժեշտ է միասնական մոտեցում կիրառել։