ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ
ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ

Հարգելի՛ պարոն Նարիբեկյան,

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Կ-371-13.09.2022-ԳԿ-011/1) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները, լրամշակված նախագիծը, ամփոփաթերթը, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը՝ գլխադասային հանձնաժողովում քննարկելու համար.      
Առաջարկում ենք՝     
1. Օրենքի նախագծի վերնագրում «ԼՐԱՑՈՒՄ» բառի փոխարեն լրացնել «ԼՐԱՑՈՒՄՆԵՐ» բառը,
2. 1-ին և 4-րդ հոդվածներում «լիազորված» բառի փոխարեն լրացնել «լիազոր» բառը,

3. 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածներում հանել «հետևյալ բովանդակությամբ» բառերը,         
4. 4-րդ հոդված՝    
ա)  4-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝ 
«4) պատասխանատու է արհեստագործական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում պետական կրթական չափորոշիչների պահանջների համապատասխան շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման եւ նրանց պատրաստման որակի նկատմամբ,»,   
բ)  10-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝    
«10) արհեստագործական կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով աջակցում է արհեստագործական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության խորհուրդների (այսուհետ` խորհուրդ) ձեւավորմանը եւ ըստ գերատեսչական ենթակայության հաստատում խորհուրդների կազմերը,», 
գ) 21-րդ կետում «կարճաժամկետ» բառից հետո լրացնել «ուսուցման» բառը:  
5. 4-րդ հոդվածից հետո առաջարկում ենք լրացնել նոր 5-րդ հոդված՝ հետևյալ բովանդակությամբ.        
«Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ուսումնական հաստատության խորհուրդը (այսուհետ` խորհուրդ)» բառերը փոխարինել «խորհուրդը» բառով:»:    
Ըստ այդմ հոդվածների համարակալումը վերանայվել է:   
6. 8-րդ (լրամշակված 9-րդ) հոդված՝   
ա) 8-րդ (լրամշակված 9-րդ) հոդվածով Օրենքի 22-րդ հոդվածում լրացվող նոր՝ 5-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝        
««5. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթության համակարգի մանկավարժական աշխատողները իրավունք ունեն սահմանված կարգով օգտվելու տրանսպորտային ծառայությունների դիմաց հատկացվող փոխհատուցումից:»,      
բ) 10-րդ մասը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝     
«10. Միջնակարգ կրթության երրորդ աստիճանի հանրակրթական ծրագրի համապատասխան առարկայական ծրագիր վարող դասախոսը կարող է ատեստավորվել եւ տարակարգ ստանալ «Հանրակրթության մասին» օրենքով սահմանված ուսուցչի ատեստավորման եւ տարակարգի շնորհման ընթացակարգով:»,   
գ) 14-րդ և 22-րդ մասերից հանել «Հայաստանի Հանրապետության» բառերը,
դ) 21-րդ մասի՝      
«Ատեստավորման հանձնաժողովը մանկավարժական աշխատողի ատեստավորման արդյունքում կայացնում է որոշում՝ համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին կամ՝ չի համապատասխանում: Չհամապատասխանելու մասին որոշումը հիմք է մանկավարժական աշխատողի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման համար:»   
սահմանումը առաջարկում ենք տեղափոխել,  և համարակալել որպես նոր  15-րդ մաս, որի արդյունքում մասերի համարակալումը փոխվել է,   
ե) 18-րդ (լրամշակված 19-րդ) մասում «փաստաթղթային ատեստավորման» բառերի փոխարեն լրացնել «փաստաթղթերի ուսումնասիրության» բառերը:  
                   
      

Հարգանքով՝                                        ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ